Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2011
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for December 6th, 2011

    Դեկտեմբերի 6-ին NASDAQ OMX Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 384,5 դրամ՝ 1 դոլարի դիմաց

    Tuesday, December 6th, 2011

    Դեկտեմբերի 6-ի արդյունքներով` NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 384,5 դրամ՝ 1 դոլարի դիմաց՝ դեկտեմբերի 5-ի ցուցանիշի համեմատ ավելանալով 1,16 կետով:

    Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների բազան սեպտեմբերին ավելացել է 0,5%-ով՝ հասնելով 1 261 229 մարդու

    Tuesday, December 6th, 2011

    Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների բազան 2011 թ.-ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ավելացել է 0,5 տոկոսով՝ հասնելով 1 261 229 մարդու, նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում:

    ՀՀ ԿԲ կառույցը EFSE հիմնադրամի միջոցով 2 մլն եվրո աջակցություն կցուցաբերի ՓՄԲ վարկավորմանը

    Tuesday, December 6th, 2011

    Երեկ Երևանում համաձայնագիր է ստորագրվել Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Ֆոնդի և «Փոքր և Միջին բիզնեսների վարկավորման աջակցություն» ՓԲԸ-ի` Հայաստանի Կենտրոնական բանկի դուստր ընկերության միջև, համաձայն որի Ընկերությունը 2 մլն եվրոյի ներդրում է կատարել վերոնշյալ ֆոնդի նորաստեղծ ՀՀ դրամով ֆինանսական պատուհանում, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    ՀՀ ԿԲ-ն պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8%-ի մակարդակում

    Tuesday, December 6th, 2011

    Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8 տոկոսի մակարդակում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

    Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ է նշանակվել

    Tuesday, December 6th, 2011

    Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ է նշանակվել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ («Գազպրոմ» ընկերության դուստր ձեռնարկություն) մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

    FITCH-ն իջեցրել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկանիշը՝ հասցնելով այն «BB-» մակարդակի՝ «Կայուն» կանխատեսմամբ

    Tuesday, December 6th, 2011

    Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է հայկական ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (ԷԴՎ)՝ «BB» մակարդակից հասցնելով «BB-» մակարդակի՝ «Կայուն» կանխատեսմամբ:

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում րոպեների ընթացքում հնարավոր է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության ԱՊՊԱ պայմանագիր կնքել

    Tuesday, December 6th, 2011

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում րոպեների ընթացքում կարելի է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության ԱՊՊԱ պայմանագիր կնքել: