Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների բազան սեպտեմբերին ավելացել է 0,5%-ով՝ հասնելով 1 261 229 մարդու

06.12.2011 19:02
Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների բազան սեպտեմբերին ավելացել է 0,5%-ով՝ հասնելով 1 261 229 մարդու

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների բազան 2011 թ.-ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ավելացել է 0,5 տոկոսով՝ հասնելով 1 261 229 մարդու, նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում:

Միաժամանակ ֆիզիկական անձինք կազմում են առևտրային բանկերի հաճախորդների բազայի 94,5 տոկոսը (1 191 817 մարդ): Ֆիզիկական անձ-հաճախորդների թիվը սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ավելացել է 0.5 տոկոսով:

Տվյալների համաձայն՝ առևտրային բանկերի իրավաբանական անձ-հաճախորդների թիվը հաշվետու ժամանակահատվածում, օգոստոսի համեմատ, ավելացել է 0,7 տոկոսով՝ հասնելով 69 412 մարդու: (1 դոլարը 383,24 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post