ՎՏԲ-Հայաստան բանկը ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգային ծառայությունների մատուցման ոլորտի առաջատարներից մեկն է

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգային ծառայությունների մատուցման ոլորտի առաջատարներից մեկն է: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, 2011թ.-ի 3-րդ եռամսյակի տվյալներով ֆակտորինգային ֆինանսավորման ընդհանուր ծավալները կազմում են 709 մլն ՀՀ դրամ:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալության տվյալների համաձայն, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն երկրորդ տեղն է զբաղեցնում դասական ֆակտորինգ տրամադրող հայկական բանկերի շրջանում:

Հաղորդագրության համաձայն, 2011թ.-ի վերջին ամիսներին նկատվում էր ֆակտորինգային ծառայություններից օգտվող հաճախորդների քանակի ակտիվ աճ, ինչպես նաև ֆակտորինգային շրջանառության նշանակալի ավելացում:
«Արդեն մեկ տարի է, ինչ ՎՏԲ-Հայաստան բանկն իր հաճախորդներին առաջարկում է ֆակտորինգային ծառայություններ: Ֆակտորիգային ծառայությունների հանդեպ պահանջարկը ինչ-որ չափով հանդիսանում է հաճախորդների «Ձեռնարկատիրական հասունության» ինքնատիպ ցուցանիշ, և այժմ նկատվում է ֆակտորինգի հանդեպ պահանջարիկի աճ, քանի որ շատ ընկերություններ դիտարկում են այս պրոդուկտը որպես դեբիտորական պարտքի կառավարման, լիկվիդայնության և վարկային ռիսկերի ապահովագրման առավել արդյունավետ տարբերակ»,- ասել է ՎՏԲ -Հայաստան բանկի գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ` Վալերի Օվսյաննիկովը:

Ինչպես նշել է գլխավոր տնօրենը, տվյալ ենթատեքստում ՎՏԲ-Հայաստան  բանկը` համագործակցելով խոշոր առևտրային և արդյունաբերական ընկերությունների հետ, յուրաքանչյուր հաճախորդին առաջարկում է ֆակտորինգային համագործակցության անհատական սխեմա:

ՎՏԲ-Հայաստան բանկը ֆակտորինգային պրոդուկտի ստեղծման ծրագրի իրականացմանը ձեռնամուխ եղավ 2010թ. դեկտեմբերին, և արդեն 2011թ. մարտից ապահովեց ֆակտորինգային ծառայությունների տրամադրումը ՀՀ բանկային շուկայում` դրանով իսկ էլ ավելի նպաստելով իրավաբանական անձանց-հաճախորդների համար նախատեսված ծառայությունների փաթեթի զարգացմանը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, բանկը խոշոր և միջին բիզնեսի հաճախորդներին առաջարկում է դասական ֆակտորինգ, համաձայն որի հաճախորդը զիջում է բանկին դեբիտորային պարտքը, որի դիմաց ստանում է ֆինանսավորում:

«Ֆակտորինգային ֆինանսավրումը ունի մի շարք առավելություններ: Այն թույլ է տալիս ներմուծողներին մեծացնել վաճառքի ծավալները` իր գնորդներին առավել շահավետ պայմաններ առաջարկելու հաշվին` այն է վճարման հետաձգում, ըստ այդմ բանկի կողմից ստանալով ֆինանսավորում առանց գրավի առկայության, ընդ որում ֆինանսավորումը մեծանում է վաճառքների ծավալի հետ համաչափ: Ներկրողը ստանում է նաև հնարավորություն օգտվել բանկի դեբիտորական պարտքի հավաքագրման և կառավարման մասնագիտացված ծառայություններից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բանկի մամուլի ծառայությունը նշում է նաև, որ 2012թ. ՎՏԲ – Հայաստան բանկը նախատեսում է հետևողականորեն ընդլայնել ֆինանսավորման ոլորտների ցանկը և մեծացնել ֆակտորինգային գործառնությունների ծավալները, ինչպես նաև զարգացնել ծառայությունների տեսականին` առաջարկելով ֆակտորինգի նոր տեսակներ, այդ թվում միջազգային ֆակտորինգ, որն ունի մեծ հեռանկարներ Հայաստանյան շուկայում:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img