ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 2-տոկոսանոց զեղչ է սահմանել ACBA-Transfer քարտապանների համար

08.12.2011 15:10
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 2-տոկոսանոց զեղչ է սահմանել ACBA-Transfer քարտապանների համար

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ նոր սակագին է սահմանել Հայաստանում փաստաթղթավորված եկամուտ ունեցող ACBA-Transfer քարտապանների համար:

Ինչպես հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ ՀՀ այդ հաճախորդներին որոշ վարկեր կտրամադրվեն Բանկում տվյալ պահին սահմանված տոկոսադրույքից 2% ցածր տոկոսադրույքով:
Հաղորդագրության համաձայն, այս արտոնությունը տարածվում է ապառիկ, ուսման, ոսկու գրավով ապահովված և սպառողական այլ վարկերի վրա (բացառությամբ ամբողությամբ դրամական միջոցներով ապահովված վարկերի և 0% տոկոսադրույքով տրամադրվող ապառիկ վարկերի):

«Արդեն մեկ տարի է, ինչ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հնարավորություն է ընձեռում փոխանցում ստացող քաղաքացիներին ստանալ իրենց գումարները պլաստիկ քարտի միջոցով:  Եվ մեկ տարվա ընթացքում Բանկը թողարկել է ավելի քան 17 000 ACBA-Transfer քարտ, որոնց միջոցով իրականացրել է փոխանցված գումարների ավելի քան 12 000 վճարում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ACBA-Transfer քարտը տրամադրվում է անվճար, չունի տարեկան սպասարկման վարձ, կանխիկացումը բանկի բանկոմատների միջոցով կատարվում է անվճար, Maestro տիպի քարտերով փոխանցումներ կարելի է ստանալ նաև արտերկրում:
Հաղորդագրությունում նշվում է, որ ACBA-Transfer քարտը հնարավորություն է տալիս առանց Բանկ այցելելու` ընդամենը զանգահարելով 31 88 88 հեռախոսահամարով, ստանալ փոխանցված գումարը:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:
«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 206,6 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 162,8 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 43,8 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 31,2 մլրդ դրամ, բանկի համախառն վարկային ներդրումները՝ շուրջ 135,3 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 60,8 մլրդ դրամ: 2011 թվականի հունվար-սեպտեմբերին բանկի մաքուր շահույթը կազմել է ավելի քան 4,56 մլրդ դրամ:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ, երկրի տարածքում բանկն ունի 41 գործող մասնաճյուղ: ($1 – 383,62 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post