ՀՀ առևտրային բանկերի կողմից հոկտեմբերի վերջի դրությամբ տրված հիփոթեքային վարկերի ծավալը գերազանցել է 202,1 մլրդ դրամը

08.12.2011 17:39
ՀՀ առևտրային բանկերի կողմից հոկտեմբերի վերջի դրությամբ տրված հիփոթեքային վարկերի ծավալը գերազանցել է 202,1 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ տրված հիփոթեքային վարկերի ծավալը գերազանցել է 202,1 մլրդ դրամը, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2011 թվականի տեղեկատուում:

Ընդ որում, Հայաստանի առևտրային բանկերի ընդհանուր վարկային պարտֆելում հիփոթեքային վարկերի մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 17,8 տոկոս:

ԿԲ տեղեկատուի համաձայն՝ Հայաստանում հոկտեմբերին հիփոթեքի միջին տոկոսադրույքը կազմում էր 12,55 տոկոս՝ նախորդ ամսվա համեմատ կրճատվելով 0,15 տ.կ.-ով:

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսություն տրված վարկերի ընդհանուր ծավալը հոկտեմբերի վերջին կազմել է 1,1 տրլն դրամ՝ սեպտեմբերի համեմատ աճելով 0,8 տոկոսով:

2011 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post