Հայկական ՍԹԱՐ առևտրային ցանցը ծրագրում է 2012 թվականին առաջին IPO-ն իրականացնել. թերթ

09.12.2011 14:16
Հայկական ՍԹԱՐ առևտրային ցանցը ծրագրում է 2012 թվականին առաջին IPO-ն իրականացնել. թերթ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի.  /ԱՌԿԱ/. Հայկական ՍԹԱՐ առևտրային ցանցը ծրագրում է 2012 թվականի երկրորդ կեսին առաջին IPO-ն անցկացնել, «Օրակարգ» թերթին տված հարցազրույցում ասաց ընկերության գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:

Ինչպես նշեց ընկերության տնօրենը, բաժնետոմսերի հանրային տեղաբաշխումը կկայանա Հայաստանում, իսկ ընկերության բաժնետոմսերի լիսթինգը կիրականացվի NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում:

«Ներկայումս բորսան լավ պայմաններ է առաջարկում և, լինելով հայկական հարթակում, մենք հասանելի կլինենք այլ հարթակների համար, միաժամանակ արտերկրյա ներդրողները կկարողանան նաև գնել և վաճառել մեր բաժնետոմսերը: Կապիտալի շուկայում մենք մեծ ապագա ենք տեսնում»,- նշեց Քերոբյանը: Ըստ նրա, IPO-ի անցկացումը կօգնի ամրապնդել ընկերության կապիտակը և դիվերսիֆիկացնել այն:
«Հույս ունենք, որ ընկերության բաժնետերեր կդառնան նաև մեր հաճախորդները, որոնք շահագրգռված են ՍԹԱՐ առևտրային ցանցի զարգացման մեջ»,- ասաց նա:

Այսօր ՍԹԱՐ առևտրային ցանցն օրական սպասարկում է մոտ 50 հազար գնորդի: 2010 թվականին նրա շրջանառությունը կազմել է 18 մլրդ դրամ:

ՍԹԱՐ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Viest Assets Ltd ընկերությանը (գրանցված է Բրիտանիայի Վիգինյան կղզիներում): Նախկին բաժնետերերն էին ՎԶԵԲ-ը 28,3 տոկոս մասնաբաժնով և ձեռնարկատեր Հենրիկ Զախարյանցը՝ 71,7 տոկոսով:

2011 թվականի դեկտեմբերի 1-ին ՍԹԱՐ առևտրային ցանցն ավարտել է «Fresh» սուպերմարկետների ցանցի կլանման գործընթացը: Միաձուլումից հետո ՍԹԱՐ սուպերմարկետների ընդհանուր թիվը կհասնի 28-ի, իսկ շուկայում ընկերության մասնաբաժինը՝ կարգավորվող ռիթեյլի մոտ 40 տոկոսը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post