Ամերիաբանկը նախատեսում է մեկ տարվա ընթացքում 30 տոկոսի հասցնել մանրածախի մասնաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելում

09.12.2011 15:09
Ամերիաբանկը նախատեսում է մեկ տարվա ընթացքում 30 տոկոսի հասցնել մանրածախի մասնաբաժինը ընդհանուր վարկային պորտֆելում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօրվա դրությամբ Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը կազմում է 18 մլրդ դրամ, ասել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Վազրիկ Սեկոյանը:

«Այսօր մանրածախի մասնաբաժինը վարկային ընդհանուր պորտֆելում կազմում է 15 տոկոս: Ըստ բիզնես-պլանի՝ մենք նախատեսում ենք տարվա ընթացքում այդ ցուցանիշը հասցնել 25-30 տոկոսի», - ուրբաթ լրագրողներին ասաց նա:

Սեկոյանը նաև նշեց, որ ինչպես «Կոմիտաս» մասնաճյուղում, որը տեղափոխվել է նոր, ավելի հարմարավետ շենք, այնպես էլ Ամերիաբանկի ողջ ցանցում տարբեր ժամանահատվածներում կգործեն զեղչեր ապրանքների որոշ տեսակների համար:

«Մենք մի շարք նոր ապրանքներ ունենք, այդ թվում նաև հիփոթեքի գծով երեք նոր ապրանք ենք գործարկել, դրանք կտրամադրվեն որոշակի զեղչերով, առաջիկա ամսվա ընթացքում զեղչերը կտրամադրվեն քարտեր բացելու և հաշիվներ ստանալու համար», - ասել է նա՝ հավելելով, որ մասնաճյուղային ցանցը գլխավոր խթաններից մեկն է մանրածախի ավելացման համար:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: (1 դոլարը 383,54 դրամ է)–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post