ՀՀ ԿԲ-ի կողմից տեղաբաշխված ԳԿՊ ծավալը կազմել է 533 մլն դրամ

12.12.2011 13:12
ՀՀ ԿԲ-ի կողմից տեղաբաշխված ԳԿՊ ծավալը կազմել է 533 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն երկուշաբթի 533 մլն դրամ ծավալով AMGT26116127 սերիայի պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ներկայացված առաջարկների ընդհանուր ծավալը կազմել է 633 մլն դրամ, որոնցից 580 մլն դրամը՝ դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկներով, 53 մլն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկներով:

Միաժամանակ գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկներ չեն եղել:

Աճուրդին մասնակցել է 3 դիլեր: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.7076 տոկոս՝ 10.0901 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում:

Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: (1 դոլարը 383,12 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post