Հայաստանի ռեզիդենտների վարկավորման ծավալը հոկտեմբերին աճել է 2,7%-ով՝ հասնելով 1 158,3 մլրդ դրամի

12.12.2011 13:57
Հայաստանի ռեզիդենտների վարկավորման ծավալը հոկտեմբերին աճել է 2,7%-ով՝ հասնելով 1 158,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը 2011 թ.-ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ավելացել է 2,7 տոկոսով և հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել շուրջ 1 158,3 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ ոչ ռեզիդենտների վարկավորման ծավալն ավելացել է 5 տոկոսով՝ կազմելով շուրջ 53,9 մլրդ դրամ:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ավելացել են 1,6 տոկոսով՝ հասնելով 465,4 մլրդ դրամի: Միաժամանակ արտարժույթով նույն ցուցանիշն ավելացել է 3,4 տոկոսով՝ կազմելով շուրջ 670 մլրդ դրամ:

Ըստ աղբյուրի՝ ոչ ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ավելացել են 0,5 տոկոսով և հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել ավելի քան 11,4 մլրդ դրամ, իսկ արտարժույթով տրամադրված վարկերն ավելացել են 6,2 տոկոսով՝ գերազանցելով 42,4 մլրդ դրամը: (1 դոլարը 383,12 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post