Հայաստանի առևտրային բանկերի և ՎԿ արտաքին պարտքը III եռամսյակում աճել է 10,1%-ով ՝ հասնելով 776,1 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 776,1  մլն դոլար՝ երկրորդ եռամսյակի 705 մլն դոլարի դիմաց՝ աճելով 10,1 տոկոսով։

Համաձայն 2011 թվականի երրորդ եռամսյակի «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերի», նշված ժամանակահատվածում առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները 554,7 մլն դոլարի արտաքին փոխառություններ են ներգրավել։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտաքին պարտքի սպասարկմանն է ուղղվել  471,6 մլն դոլար։
Աղբյուրի համաձայն, երրորդ եռամսյակի վերջում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ընդհանուր պարտքում կազմել է 16,9 տոկոս (նախորդ եռամսյակի 13,6 տոկոսի դիմաց), Լյուքսենբուրգը՝ 12.2 տոկոս, Գերմանիան՝ 6,6 տոկոսով՝ 7.6 տոկոսի դիմաց, Ֆրանսիան` 5,5 տոկոս՝ 6 տոկոսի դիմաց և Նիդեռլանդները՝ 5,2 տոկոս՝ նախորդ եռամսյակի 5,7 տոկոսի դիմաց: Բացի այդ, երրորդ եռամսյակում շուրջ 30,5 տոկոսի վարկ են տրամադրել միջազգային կազմակերպությունները:
Հայկական ֆինանսական կազմակերպությունների կողմից ներգրաված վարկային միջոցների միջին կշռված տոկոսադրույքը հաշվետու ժամանակահատվածում երրորդ եռամսյակի անփոփոխ է մնացել՝ 5,2 տոկոս:

Միաժամանակ արտաքին վարկերի շուրջ 55 տոկոսը բաժին է ընկնում լողացող տոկոսադրույքով վարկերին (LIBOR, EURIBOR, ԿԲ պետական պարտատոմսեր) մոտ 4.3 տարի մարման միջին ժամկետով։

Միևնույն ժամանակ հաշվետու ժամանակահատվածում կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռն աճել է և կազմել ներգրված վարկերի 13.5 տոկոսը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img