Կոնվերս բանկը «Դարձիր Ձմեռ Պապ» բերագործական ակցիա է անցկացնում

13.12.2011 19:07
Կոնվերս բանկը «Դարձիր Ձմեռ Պապ» բերագործական ակցիա է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական Կոնվերսբանկը հայտարարում է մանկատների սաների համար «Դարձիր Ձմեռ Պապ» բարեգործական հերթական ակցիայի անցկացման մասին:

«Արդեն երկրորդ տարին է, ինչ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն  հանդես է գալիս «Դարձիր Ձմեռ պապ՚» բարեգործական ակցիայով, որի շրջանակներում «Մարի Իզմիրլյան» մանկատանը մատուցում է ամանորի հաճելի անակնկալներ»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում:

Հաղորդագրության համաձայն՝ նվիրատվությունների համար բանկի Երևանյան 5 մասնաճյուղերում` գլխամաս, «Կենտրոնական», «Սայաթ-Նովա», «Արարատյան», «Մոսկովյան», տեղադրված են հանգանակության արկղեր: Հանգանակության ավարտին բանկը կկրկնապատկի նվիրաբերված գումարը:

«Մարի Իզմիրլյան» մանկատանն աջակցության համար բանկում գործում է 19300 36912207200 հաշվեհամարը:

Միաժամանակ հաղորդագրության մեջ նշվում է, որ հանգանակված գումարով բանկն այս տարի մանկատանը կնվիրի կենցաղային տեխնիկա, գորգեր, այլ անհրաժեշտ պարագաներ` ի տարբերություն  նախորդ տարվա, երբ բանկը նախօրոք պարզելով երեխանների ցանկությունները` յուրաքանչյուր երեխայի անհատական նվերներ էր մատուցել:

Ակցիայի ավարտին  բանկի աշխատակիցները և ցանկության դեպքում նաև նվիրատուները կարող են հյուրընկալվել մանկատուն, որտեղ կկազմակերպվի Ամանորի ներկայացում-հանդես, իսկ երեխաները Ձմեռ պապի կողմից կստանան հաճելի նվերներն ու անակնկալներ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post