Ամերիաբանկն առաջարկում է «Քո ավանդը» նոր ավանդատեսակը

13.12.2011 19:19
Ամերիաբանկն առաջարկում է «Քո ավանդը» նոր ավանդատեսակը

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի.  /ԱՌԿԱ/. Հայկական Ամերիաբանկը ֆիզիկական անձանց ծառայությունների պորտֆելի ընդլայնման քաղաքականության շրջանակներում հանրությանն առաջարկում է ավանդային նոր ակցիա`«Քո ավանդը», «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այս ակցիան, որն ավանդատուին հնարավորություն է ընձեռում մեկ տարվա ընթացքում 5 կարևոր տոն օրերին՝ Նոր տարի, Մարտի 8, Գիտելիքի օր, Հայաստանի Հանրապետության անկախության օր և ավանդատուի ծննդյան օր, զերծ մնալ ֆինանսական խնդիրներից` շնորհիվ ներդրված ավանդից գումարների օգտագործման, կշարունակվի մինչև 2012 թվականի մարտի 31-ը:

«Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ շատ հաճախ ավանդատուն ունենում է ֆինանսական դժվարություններ ավանդի գործողության ընթացքում, Ամերիաբանկը մշակել է հատուկ պայմաններով ավանդ, որն ավանդատուին հնարավորություն է ընձեռում մեկ տարվա ընթացքում 5 կարևոր տոն օրերին զերծ մնալ ֆինանսական խնդիրներից` շնորհիվ ներդրված ավանդից գումարների օգտագործման»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ եթե յուրաքանչյուր անգամ ավանդի գումարից օգտվելիս մեկ ամսվա ընթացքում ավանդատուն վերադարձնում է օգտագործած գումարը, ապա ստանում է նաև օգտագործված գումարի դիմաց հաշվարկված տոկոսագումարը:

Բացի այդ, նոր ավանդն ունի նաև այլ առավելություն` ավանդի գումարի ավելացման հնարավորություն: Լինելով ճկուն՝ ներդրված գումարն ավելացնելու և օգտագործելու հնարավորություններով այս ավանդային ակցիան առանձնանում է նաև բարձր տոկոսադրույքով:

Ամերիաբանկն առաջարկում է ֆիզիկական անձանց ավանդների բազմաբնույթ տեսականի` ամենալայն հնարավորություններով, ինչը կարող է բավարարել նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդի պահանջները: Հատկանշական է, որ միայն ընթացիկ տարվա 11 ամսվա ընթացքում ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդներն աճել են ավելի քան 34%-ով և 2011 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել շուրջ 35 մլրդ դրամ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post