Արտարժութով ժամկետային ավանդները հոկտեմբերին առավել տարածված են Հայաստանի բնակչության շրջանում

14.12.2011 13:33
Արտարժութով ժամկետային ավանդները հոկտեմբերին առավել տարածված են Հայաստանի բնակչության շրջանում

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնակչությունն ընթացիկ տարվա հոկտեմբերին նախընտրել են իրենց ազատ դրամական միջոցները ներդնել արտարժութային ժամկետային ավանդներում, որոնց ընդհանուր ծավալը հոկտեմբերի վերջին կազմել է 316,9 մլրդ դրամ, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում:

ԿԲ տվյալների համաձայն՝ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արտարժութային ժամկետային ռեզիդենտ ավանդների ծավալն ավելացել է 1,5 տոկոսով և գերազանցել Հայաստանի առևտրային բանկերի ներգրաված բոլոր ավանդների 35,2 տոկոսը:

Միաժամանակ արտարժութային ցպահանջ ավանդները հաշվետու ժամակահատվածում կազմել են 122,6 մլրդ դրամ՝ սեպտեմբերի համեմատ արձանագրելով 5,5 տոկոսանոց աճ:

Միաժամանակ դրամային ժամկետային ավանդների ծավալը հոկտեմբերին կազմել է 118,9 մլրդ դրամ՝ սեպտեմբերի համեմատ աճելով 3,7 տոկոսով, իսկ ցպահանջ ավանդները՝ 144,2 մլրդ դրամ՝ աճելով 1,3 տոկոսով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post