Հայաստանում փողի բազան ամսվա սկզբից ավելացել է 5,5%-ով՝ կազմելով 633,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, Հայաստանում փողի բազան ընթացիկ տարվա դեկտեմբերի 14-ին, ամսվա սկզբի համեմատ, ավելացել է ավելի քան 32,9 մլրդ դրամով՝ կազմելով շուրջ 633,1 մլրդ դրամ:
Տոկոսային կտրվածքով փողի բազայի ցուցանիշն ավելացել է 5,5 տոկոսով, հաղորդվում է ԿԲ պաշտոնական կայքում:

Աճը հիմնականում պայմանավորված է ազգային արժույթում  պարտադիր պաշարների 34,2 մլրդ դրամ ավելացումով, որոնց չափը դեկտեմբերի 14-ին հասել է շուրջ 156,1 մլրդ դրամի:

ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկությունը կազմել է շուրջ 382,1 մլրդ դրամ՝ ամսվա սկզբի համեմատ ավելանալով 9,9 մլրդ դրամով կամ 2,7 տոկոսով, իսկ  արտարժույթով պարտադիր պաշարները կրճատվել են 8,8 տոկոսով կամ 8,6 մլրդ դրամով:

Միջազգային զուտ պահուստները (առանց սեփականաշնորհումից ստացված միջոցների) դեկտեմբերի 14-ին կազմել են 437,8 մլրդ դրամ՝ դեկտեմբերի սկզբի համեմատ կրճատվելով 0,9 մլրդ դրամով կամ 1,9 տոկոսով: ($1- 382,25 դրամ)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img