ՀՀ առևտրային բանկերը հոկտեմբերին ֆինանսավորել են քիմիական արդյունաբերությունը 24% առավելագույն տոկոսադրույքով

15.12.2011 16:40
ՀՀ առևտրային բանկերը հոկտեմբերին ֆինանսավորել են քիմիական արդյունաբերությունը 24% առավելագույն տոկոսադրույքով

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերը երկրի քիմիական արդյունաբերությանը հոկտեմբերին դրամով վարկեր են տրամադրել տարեկան 24 տոկոս առավելագույն տոկոսադրույքով, նշվում է ՀՀ ԿԲ 2011 թ.-ի հոկտեմբերի ամփոփագրում:

Միաժամանակ քիմիական արդյունաբերության վարկավորման տոկոսադրույքը մեկ ամսվա ընթացքում ավելացել է 6 տոկոսային կետով:

Ինչպես նշվում է ամփոփագրում, քիմիական արդյունաբերության դրամային վարկավորման ծավալը հոկտեմբերին կազմել է 191 մլն դրամ՝ սեպտեմբերի համեմատ կրճատվելով 5 տոկոսով:

ԿԲ տվյալների համաձայն՝ դրամով վարկերի համար տարեկան 11 տոկոս նվազագույն տոկոսադրույքը սահմանվել է հոկտեմբերին էներգետիկայի ոլորտի համար: Միաժամանակ այս ճյուղի վարկավորման միջին տոկոսադրույքն ամսվա ընթացքում նվազել է 2,7 տոկոսային կետով:

Էներգետիկայի ոլորտի դրամով վարկավորման ծավալը հոկտեմբերին կազմել է 15 623 մլն դրամ՝ սեպտեմբերի համեմատ կրճատվելով 7,8 տոկոսով: ($1 – 382,25 դրամ)-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post