Հայաստանի բանկերի չտեղաբաշխված շահույթը հունվար-հոկտեմբերին կազմել է 25,4 մլրդ դրամ՝ ավելանալով 8,6%-ով

15.12.2011 18:53
Հայաստանի բանկերի չտեղաբաշխված շահույթը հունվար-հոկտեմբերին կազմել է 25,4 մլրդ դրամ՝ ավելանալով 8,6%-ով

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի չտեղաբաշխված շահույթը հունվար-հոկտեմբերին կազմել է շուրջ 25,4 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8,6 տոկոսով, հաղորդվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Հաշվետվության համաձայն՝ բանկային համակարգի ընդհանուր ակտիվները հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ավելացել են 2,4 տոկոսով և կազմել շուրջ 1 929,5 մլրդ դրամ: Միաժամանակ բանկերի ընդհանուր պարտավորությունների գծով սեպտեմբերի համեմատ 2,8 տոկոսանոց աճ է արձանագրվել, և այդ ցուցանիշը կազմել է շուրջ 1,6 տրիլիոն դրամ:

Հայաստանի բանկային համակարգի հաշվեկշռային ընդհանուր կապիտալն ավելացել է 0.6 տոկոսով և կազմել ավելի քան  345,2  մլրդ դրամ:

2011 թ.-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 382,25 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post