NASDAQ OMX Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը դեկտեմբերի 15-ին կազմել է 1$ դիմաց 382,5 դրամ

15.12.2011 20:10
NASDAQ OMX Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը դեկտեմբերի 15-ին կազմել է 1$ դիմաց 382,5 դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.NASDAQ OMX Արմենիա բորսայում դեկտեմբերի 15-ին կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 1 դոլարի դիմաց 382,5 դրամ՝ դեկտեմբերի 13-ին կայացած նախորդ գործարքների ցուցանիշի համեմատ ավելանալով 0,25 կետով:

«ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած ֆոնդային բորսայի տվյալների համաձայն՝ այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 5,78 մլն դոլարի (ավելի քան 2 210, 9 մլն դրամ) 46 գործարք: Միաժամանակ դեկտեմբերի 15-ին NASDAQ OMX Արմենիա բորսայում եվրոյով գործարքներ չեն իրականացվել:

Դեկտեմբերի 15-ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքները հետևյալն են՝ 1 դոլարը՝ 382,29 դրամ, 1 եվրոն՝ 495,91 դրամ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post