16.12.2011 12:35
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները հոկտեմբերի ընթացքում ավելացել են 3,7 տոկոսով և հոկտեմբերի 30-ի դրությամբ կազմել 113,8 մլրդ դրամ, տեղեկացվում է ՀՀ ԿԲ կայքում:
Ըստ հաշվետվության, վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունների գծով, սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 4,9 տոկոսանոց աճ՝ կազմելով շուրջ 70,5 մլրդ դրամ:
Միաժամաանկ Հայաստանի վարկային կազմակերպությունների հաշվեկշռային ընդհանուր կապիտալը հոկտեմբերին ավելացել է 2 տոկոսով և հոկտեմբերի 30-ի դրությամբ կազմել ավելի քան 43,3 մլրդ դրամ:
Հայաստանի վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2011 թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել է ավելի քան 1,9 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի հունվար-հոկտեմբերին գրանցված 3,1 մլրդ դրամի չտեղաբաշխված շահույթի համեմատ:
2011թ.-ի հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 31 վարկային կազմակերպություն: (1 դոլարը 382,29 դրամ է)-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: