ՀՀ ԿԲ-ն կշարունակի չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը

16.12.2011 16:14
ՀՀ ԿԲ-ն կշարունակի չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը նախատեսում է առաջիկայում հետևել չեզոք դրամավարկային քաղաքականությանը և կարծում է, որ դրա ուղվածությունը փոփոխելու ոչ մի անհրաժեշտություն չկա, նշվում է ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալություն ստացված ԿԲ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն` դա մասնավորապես  պայմանավորված է նրանով, որ 2011 թվականի նոյեմբերին 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ նվազելով 0.9 տոկոսային կետով, վերադարձել է 4% (±1,5%) տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայք և կազմել 4.8%:

Խորհուրդն արձանագրեց, որ ներկայումս համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումները բացակայում են՝ ակնկալելով, որ համաշխարհային տնտեսական աճի սպասվող դանդաղման պայմաններում հիմնական հումքային և պարենային ապրանքների շուկաներում գներն էականորեն չեն փոփոխվի, ինչը համապատասխանում է «Դրամավարկային քաղաքականության 2011 թվականի 4-րդ եռամսյակի ծրագրում» նկարագրված համաշխարհային տնտեսության զարգացման բազային սցենարին: Խորհուրդը միաժամանակ նշեց, որ դեռևս պահպանվում են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների լուծման հետ կապված անորոշությունները:

Միաժամանակ պահպանվում է զարգացած երկրներում պետական պարտքի ուղղությամբ խնդիրների լուծման վերաբերյալ անորոշությունը:

ՀՀ տնտեսության զարգացումները նույնպես գնաճային ռիսկեր չեն նախանշում: «Չնայած 2011 թվականի չորրորդ եռամսյակում հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա կունենա գրեթե չեզոք ազդեցություն, այնուամենայնիվ, այն բնութագրվում է զսպող՝ հաշվի առնելով նախորդ եռամսյակների զսպողական քաղաքականության լագային ազդեցությունները»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի նոյեմբեր ամսվա զարգացումները. շուկայական ռեպո միջին տոկոսադրույքը հոկտեմբեր ամսվա նկատմամբ գրեթե չի փոփոխվել` կազմելով 9.62%: Միջբանկային ռեպո տոկոսադրույքը նույնպես մնացել է անփոփոխ` կազմելով 9.26

2011 թվականի դեկտեմբերի 6-ի նիստում Խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար` 11.0% և 5.0%:

Վերջին անգամ՝ սեպտեմբերի 6-ին,  ԿՆ-ն 0,5 տ.կ.-ով իջեցրեց վերաֆինանսավորման դրույքը և այն հաստատեց 8 տոկոս մակարդակում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post