ՀՀ Կենտրոնական բանկը 709 մլն դրամ ծավալով ՊԳԿՊ է տեղաբաշխել

19.12.2011 14:16
ՀՀ Կենտրոնական բանկը 709 մլն դրամ ծավալով ՊԳԿՊ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը երկուշաբթի տեղաբաշխել է  709 մլն դոլարի պետական գանձապետական կարճաժամկետ AMGT39179120 պարտատոմսեր, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Մամուլի հաղորդագրության համաձայն` ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 709 մլն դրամ, դրանցից 674 միլիոն դրամը՝ դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկություններով, իսկ 34,8 մլն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով:

Միաժամանակ Գանձապետական դեպոզիտարիումի կողմից ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 200 հազար դրամ:

Աճուրդին մասնակցել է 3 դիլեր: Պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10,4740 տոկոս՝ տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը՝ 11.5000 %: Նախկինում հայտարարված թողարկման ծավալը կազմում էր 1,5 մլրդ դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post