Հայաստանում նոյեմբեր ամսին 4,8% չափով գնաճ է գրանցվել

21.12.2011 11:07
Հայաստանում նոյեմբեր ամսին 4,8% չափով գնաճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին 4,8 տոկոսի մակարդակով գնաճ է գրանցվել՝ 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյաներ է տրամադրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ նոյեմբեր ամսին, հոկտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 1,2 տոկոսով:

Նոյեմբեր ամսին, 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ,  տնտեսական ակտիվության աճը կազմել է 2,4 տոկոս, իսկ անցած ամսվա համեմատ տվյալ ցուցանիշի 7,3 տոկոս անկում է գրանցվել:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2011թ.-ին 4 տոկոս (±1,5%) մակարդակով գնաճ է նախատեսված, իսկ ՀՀ ՀՆԱ-ի աճը՝ 4,6 տոկոս չափով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post