Գանձապետական պարտատոմսերում Հայաստանի առևտրային բանկերի ներդրումներն ավելացել են 1%-ով՝ հասնելով 160,3 մլրդ դրամի

21.12.2011 13:31
Գանձապետական պարտատոմսերում Հայաստանի առևտրային բանկերի ներդրումներն ավելացել են 1%-ով՝ հասնելով 160,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գանձապետական պարտատոմսերում հայկական առևտրային բանկերի ներդրումներն այս տարվա հոկտեմբերին ավելացել են 1 տոկոսով և հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել ավելի քան 160,3 մլրդ դրամ:

Ինչպես նշվում է «Դրամավարկային ցուցանիշների ամփոփում» ՀՀ ԿԲ զեկույցում, հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի ռեզիդենտները գանձապետական պարտատոմսերում ներդրել են ավելի քան 203,2 մլրդ դրամ (նախորդ ամսվա համեմատ 5,2 տոկոսի աճ):

Տեղեկատվության համաձայն՝ գանձապետական պարտատոմսերի ընդհանուր ծավալում բանկային ներդրումների մասնաբաժինը կազմել է 78,9 տոկոս: Միաժամանակ գանձապետական պարտատոմսերում ՀՀ ԿԲ-ի ներդրումների մասնաբաժինը կազմել է շուրջ 11,4 տոկոս, իսկ արտաբանկային գործակալների, դիլերների և ներդրողների մասնաբաժինը՝ 9,7 տոկոս:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, գանձապետական պարտատոմսերում արված ընդհանուր ներդրումները (ռեզիդենտներ և ոչ ռեզիդենտներ) հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են լուրջ 203,3 մլրդ դրամ, ինչը 5,2 տոկոսով ավել է սեպտեմբերի ցուցանիշից: (1 դոլարը 382,36 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post