Հայկական բանկերը նոյեմբերին միջինը 12,7% հիփոթեքային վարկեր են հատկացրել՝ անցած տարվա 13,2% դիմաց

21.12.2011 14:27
Հայկական բանկերը նոյեմբերին միջինը 12,7% հիփոթեքային վարկեր են հատկացրել՝ անցած տարվա 13,2% դիմաց

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մեկ տարվա ընթացքում Հայաստանի հիփոթեքային վարկերն առավել հասանելի են դարձել: Ինչպես նշվում է ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքում, 2011թ.-ի նոյեմբերին դրամական և արտարժութային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է տարեկան 12,8 տոկոս և 12,6 տոկոս՝ 2010թ.-ի նոյեմբերի 13,1 տոկոսի և 13,4 տոկոսի փոխարեն:

Դրա հետ մեկտեղ, նոյեմբեր ամսին ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված կարճաժամկետ դրամական վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է տարեկան 17,1 տոկոս՝ 2010թ.-ի նոյեմբերի համեմատ կրճատվելով 0,9 տ.կ.-ով, իսկ արտարժութային վարկերինը՝ 14 տոկոս՝ կրճատվելով 0,4 տ.կ.-ով:

Միաժամանակ նոյեմբերին դրամով երկարաժամկետ վարկերը միջինը տրվել են տարեկան 16,4 տոկոս դրույքով՝ 2010թ.-ի նոյեմբերի 17 տոկոսի փոխարեն, իսկ արտարժութային վարկերը՝ 13,1 տոկոսով՝ 14,3 տոկոսի փոխարեն ($1- 382,36 դրամ).—0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post