Tue, 16 December
-0.9 C
Yerevan
USD: 381.76 RUB: 4.81 EUR: 448.80 GEL: 141.71 GBP: 512.40

Daily Archives: Dec 22, 2011

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը կտևի դեռ ոչ պակաս, քան 15 տարի. նախկին վարչապետ

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բոլորովին էլ չի ավարտվել և կշարունակվի դեռ 15-20 տարի, հյինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը:

Կոնվերս բանկը զգուշացնում է «Դարձիր Ձմեռ պապ» ակցիայի մասնակիցներին խաբեբաների մասին

Կոնվերս բանկը տեղեկացնում է, որ որոշ անպատասխանատու քաղաքացիներ, շահարկելով բանկի կողմից իրականացվող «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիան, գումարներ են կորզում ազնիվ քաղաքացիներից:

«Անելիք» համակարգով դրամական փոխանցումների թիվը 11 ամիսների ընթացքում աճել է 50%՝ գերազանցելով 1,4 մլն-ը

«Անելիք» դրամական փոխանցումների համակարգով 2011 թվականի 11 ամիսների ընթացքում փոխանցումների քանակը ավելի քան 50%-ով աճել է 2010 թվականի նույն ժամանակաշրջանում կատարված փոխանցումների քանակի համեմատ՝ կազմելով 1,405,088, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Անելիք Բանկից:

Հայէկոնոմբանկն ու ՎԶԵԲ-ը Հայաստանում ՓՄԲ-ի հատվածի վարկավորման գծով 6 մլն դոլարի համաձայնագիր են ստորագրել

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հինգշաբթի 6.0 մլն. ԱՄՆ դոլարի 5 տարի մարման ժամկետով վարկային պայմանագիր են ստորագրել, որով ներգրավված միջոցները ուղղվելու են միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջատարն է Հայաստանում «Զոլոտայա Կորոնա-Դրամական փոխանցումներ» համակարգով վճարված փոխանցումների ցուցանիշով

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ արժանացել է հավաստագրի «Զոլոտայա Կորոնա-Դրամական փոխանցումներ» որպես այդ համակարգով վճարված փոխանցումների ծավալով առաջատար Բանկ ՀՀ-ում, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Ամերիա» խումբը կոչ է անում միասնաբար օգնել կյանքի համար պայքարող մանուկներին

«Ամերիա» ընկերությունների խումբը 2011թ. դեկտեմբերի 23-ին կազմակերպում է ամանորյա բարեգործական միջոցառում` աճուրդ, որը նպատակ ունի աջակցել քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ամերիաբանկի մամուլի ծառայությունից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է բոլոր ավանդատեսակների տոկոսադրույքները

Ամանորի նախօրեին ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական նվերը մատուցեց ավանդատուներին՝ բարձրացնելով բանկում գործող բոլոր ավանդատեսակների տոկոսադրույքները:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է Հայ-Կանադական Առևտրի Պալատի բարձր հեղինակություն վայելող կորպորատիվ անդամի կոչում

2011 թվականի դեկտեմբերին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ը Հայ-Կանադական Առևտրաարդյունաբերական Պալատի հավաստագրի է արժանացել, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից: Հավաստագրի հանձնման արարողության ժամանակ Հայ-Կանադական Առևտրաարդյունաբերական Պալատի նախագահ պարոն Ազատ Վարդանյանը նշեց, որ ավելի քան 1 տարի է, ինչ «Անելիք Բանկը» անդամակցում է Հայ-Կանադական Առևտրաարդյունաբերական Պալատին (2010 թվականի հոկտեմբերի 15-ից), որի հիմնական նպատակն է գործարար կայուն կապեր հաստատել Հայաստանի և Կանադայի գործարարների միջև: