«Անելիք Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է Հայ-Կանադական Առևտրի Պալատի բարձր հեղինակություն վայելող կորպորատիվ անդամի կոչում

22.12.2011 11:23
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է Հայ-Կանադական Առևտրի Պալատի  բարձր հեղինակություն վայելող կորպորատիվ անդամի կոչում

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2011 թվականի դեկտեմբերին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ը Հայ-Կանադական Առևտրաարդյունաբերական Պալատի հավաստագրի է արժանացել, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:
Հավաստագրի հանձնման արարողության ժամանակ Հայ-Կանադական Առևտրաարդյունաբերական  Պալատի նախագահ պարոն Ազատ Վարդանյանը նշեց, որ ավելի քան 1 տարի է, ինչ «Անելիք Բանկը» անդամակցում է Հայ-Կանադական  Առևտրաարդյունաբերական Պալատին (2010 թվականի հոկտեմբերի 15-ից), որի հիմնական նպատակն է գործարար կայուն կապեր հաստատել Հայաստանի և Կանադայի գործարարների միջև:

«Դա երկու երկրների գործարարներին թույլ է տալիս փոխշահավետ գործունեություն ծավալել Հայաստանում և Կանադայում և ավելի լավ ճանաչել միմյանց»,- ավելացրեց նա:

Միաժամանակ Վարդանյանը նշեց, որ անդամակցության ընթացքում «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի կողմից կատարված արդյունավետ աշխատանքը կարևոր դեր Է խաղացել Պալատի կայացման և զարգացման գործում, ինչի համար էլ «Անելիք Բանկ»-ին շնորհվում է ՀԿԱՊ բարձր հեղինակություն վայելող կորպորատիվ անդամի կոչում իր բոլոր իրավունքներով և առավելություններով:

«Մենք շնորհակալ ենք Հայ-Կանադական Առևտրի Պալատին և, մասնավորապես, Վարդանյանին, և վստահ ենք, որ  հետագա մեր համագործակցությունը կլինի էլ ավելի արդյունավետ և փոխշահավետ: Այս հավաստագիրը  ևս մեկ անգամ ընդգծում է Բանկի և Պալատի միջև  հաստատված փոխհարաբերությունների կարևորությունը»,-ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Վարչության նախագահ պարոն Սամվել Ճզմաչյանը:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 51 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արթուր Առաքելյանը՝ 12,25 տոկոսով, Արմեն Ղազարյանը՝ 12,25 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։
Անելիք Բանկը միակն է հայկական բանկերից, որն ունի սեփական «Անելիք Ռու» ՍՊԸ առևտրային դուստր բանկ Ռուսաստանի Դաշնությունում` գրանցված ՌԴ ԿԲ-ի կողմից։ Բանկը համագործակցում է Հայաստանի տարածքում գործող գրեթե բոլոր միջազգային վարկային ծրագրերի հետ:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ, Անելիք բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 15,8 մլրդ դրամ, ակտիվները՝ 67,8 մլրդ դրամ, պարտավորությունները՝ ավելի քան 52 մլրդ դրամ:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post