ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է բոլոր ավանդատեսակների տոկոսադրույքները

22.12.2011 12:29
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է բոլոր ավանդատեսակների տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորի նախօրեին ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական նվերը մատուցեց ավանդատուներին՝ բարձրացնելով բանկում գործող բոլոր ավանդատեսակների տոկոսադրույքները, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, դրամային ավանդների համար տարեկան տոկոսադրույքը սահմանված է մինչև 13%, ԱՄՆ դոլարով ավանդների համար՝ մինչև 9%, իսկ եվրոյով ավանդների համար՝ մինչև 6.25%:

Ներկա պահին ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է 6 ավանդատեսակ` ավանդատուների համար առավել հարմարավետ պայմաններով:
«Ամանորի նախօրեին ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշեց բարձրացնել ավանդների տոկոսադրույքները, ինչը բնակչությանը հնարավորություն կտա կատարել հուսալի ներդրումներ և ստանալ բարձր եկամուտ»,- ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը:

Միաժամանակ գլխավոր տնօրենը հույս է հայտնել, որ տվյալ առաջարկը, ինչպես և իրենց շատ պրոդուկտները, կհետաքրքրեն երկրի հանրությանը:

Ինչպես նշում է բանկի մամուլի ծառայությունը, բացի այդ, որպես Ամանորյա նվեր ավանդատուներին Բանկը անվճար կտրամադրի VISA Int. վճարային քարտեր:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.-ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post