Կոնվերս բանկը զգուշացնում է «Դարձիր Ձմեռ պապ» ակցիայի մասնակիցներին խաբեբաների մասին

22.12.2011 17:51
Կոնվերս բանկը զգուշացնում է «Դարձիր Ձմեռ պապ» ակցիայի մասնակիցներին խաբեբաների մասին

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս բանկը տեղեկացնում է, որ որոշ անպատասխանատու քաղաքացիներ, շահարկելով բանկի կողմից իրականացվող «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիան, գումարներ են կորզում ազնիվ քաղաքացիներից:

Կոնվերս բանկի «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիայի շրջանակներում բանկի երևանյան հինգ մասնաճյուղերում (գլխավոր, «Կենտրոնական», «Սայաթ-Նովա», «Արարատյան» և «Մոսկովյան» մասնաճյուղերում) տեղադրված են արկղեր՝ մանկատան երեխաների համար նվիրատվությունների հավաքելու նպատակով:

Ինչպես հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, այդ խաբեբաները որևէ առնչություն չունեն բանկի հետ, նրանք պախարակում են բանկի բարի անունն ու համբավը:

Միաժամանակ բանկի մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ բանկը բարեգործական ակցիա է իրականացնում բացառապես բանկի տարածքում:

«Կոնվերս բանկը զգուշացնում է չտրվել խաբեբաների սադրանքներին և զերծ մնալ խաբեբաների դրամահավաքության մասնակիցը դառնալուց», - նշում է բանկի մամուլի ծառայությունից:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1993 թ.-ի դեկտեմբերի 20-ին, 2007 թ.-ի փետրվարից բանկի 95 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը: Մնացած 5 տոկոսը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն:

Բանկն ունի մոտ  600 աշխատակից,  բանկի 28 մասնաճյուղերից (2-ը` փոստբանկային ծառայություններ մատուցող մասնաճյուղ) բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post