Համաշխարհային տնտեսական ճգնաժամը կտևի դեռ ոչ պակաս, քան 15 տարի. նախկին վարչապետ

22.12.2011 17:55
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը կտևի դեռ ոչ պակաս, քան 15 տարի. նախկին վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բոլորովին էլ չի ավարտվել և կշարունակվի դեռ 15-20 տարի, հյինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը:

«Ճգնաժամի առաջին ալիքի ավարտի կամ երկրորդ ալիքի մասին խոսակցություններն առասպել են: Համաշխարհային տնտեսություն կցնցվի դեռ երկու տասնյակ տարիներ»,- ասաց Բագրատյանը:

Նրա կանխատեսումներով՝ 2011 թվականը համաշխարհային տնտեսության համար կփակվի ՀՆԱ 4,2-4,7 տոկոսանոց աճով՝ 4,5-տոկոսանոց գնաճի դեպքում, ընդ որում, եվրագոտում տնտեսական աճը չի հասնի նույնիսկ մեկ տոկոսի՝ կազմելով մոտ 0,7-0,8 տոկոս:

Բագրատյանի խոսքով, ԱՄՆ-ում ընթացիկ տարվա արդյունքներով տնտեսության աճը կկազմի 1-1,5 տոկոս, իսկ ՌԴ-ում՝ 4 տոկոս՝ 8,5 տոկոսանոց գնաճի պայմաններում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post