ՀՀ ԿԲ-ն IV եռամսյակի արդյունքում հանրապետությունում միջին ամսական աշխատվարձի 6,1 տոկոսանոց աճ է կանխատեսում

23.12.2011 14:38
ՀՀ ԿԲ-ն IV եռամսյակի արդյունքում հանրապետությունում միջին ամսական աշխատվարձի 6,1 տոկոսանոց աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն 2011 թ.-ի չորրորդ եռամսյակում Հայաստանում միջին ամսական աշխատվարձի 6,1 տոկոսանոց աճ է կանխատեսում, նշվում է ՀՀ ԿԲ 2011 թ.-ի չորրորդ եռամսյակի դրամավարկային ծրագրում:

Միաժամանակ Հայաստանում 2011 թ.-ի արդյունքում միջին նոմինալ աշխատավարձի աճը ևս կկազմի 6,1 տոկոս:

Ինչպես նշվում է ծրագրում, այս աճը պայմանավորված կլինի տարեսկզբից մասնավոր հատվածում արձանագրված արտադրողականության շարունակական ավելացմամբ, ինչպես նաև բյուջետային ֆինանսավորում ունեցող կազմակերպություններում աշխատավարձի որոշակի աճով:

«Ինչ վերաբերում է 2012 թ.-ի ինն ամիսներին, ապա միջին նոմինալ աշխատավարձը կավելանա 5 տոկոսով, ինչը պայմանավորված կլինի գործազրկության մակարդակի կրճատմամբ և արտադրողականության աճով», - նշվում է դրամավարկային ծրագրում:

Չնայած տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը, չորրորդ եռամսյակում կշարունակվի աշխատուժի պահանջարկի աճը, ինչի արդյունքում էլ կկրճատվի գործազրկության մակարդակը:

Այս ամենի հետ մեկտեղ երկրում գործազրկության միջին եռամսյակային մակարդակը կկրճատվի 0,8 տոկոսային կետով՝ չորրորդ եռամսյակի արդյունքում կազմելով 6 տոկոս:

Ըստ ԿԲ-ի կանխատեսման՝ 2012 թ.-ի ինն ամսվա ընթացքում գործազրկության միջին մակարդակը կկազմի 5,9 տոկոս՝ 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 0,4 տոկոսային կետով:

Հայաստանում միջին ամսական նոմինալ աշխատավարձը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, այս տարվա նոյեմբերին կազմել է 114 766 դրամ՝ 2010 թ.-ի նոյեմբերի համեմատ ավելանալով 6,3 տոկոսով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post