Դոլարն էժանանում է արտարժույթի նկատմամբ ԱՄՆ-ից ստացվող վիճակագրական տվյալների ֆոնի ներքո

23.12.2011 14:51
Դոլարն էժանանում է արտարժույթի նկատմամբ ԱՄՆ-ից ստացվող վիճակագրական տվյալների ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դոլարի փոխարժեքն ուրբաթ նվազում է արտարժույթի մեծ մասի նկատմամբ ԱՄՆ-ից սպառողական ծախսերի և եկամուտների վերաբերյալ ուժեղ վիճակագրական տվյալներին սպասելու ֆոնի ներքո, ինչը հանգեցնում է ավելի հուսալի ամերիկյան արժույթի նկատմամբ պահանջարկի նվազմանը, վկայում են առքուվաճառքի տվյալները:

Երևանի ժամանակով ժամը 11:12-ին դոլարը ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր-երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ նվազել էր 0,16 տոկոսով՝ հասնելով 79,78 կետի: Եվրոն թանկացել է՝ հասնելով մեկ եվրոյի դիմաց 1,3086 դոլարի՝ մեկ օր առաջ գրանցված 1,3050 դոլարի համեմատ: Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարն էժանացել է՝ հասնելով 78,05 յենի՝ հինգշաբթի առաջարկվող 78,17 յենի համեմատ:

ԱՄՆ առևտրի նախարարության տնտեսական վերլուծության բյուրոն ուրբաթ կներկայացնի երկրում նոյեմբերին սպառողների ծախսերի և եկամուտների մասին տվյալները: Ինչպես սպասում են վերլուծաբանները, հաշվետու ամսում ամերիկացիների ծախսերն ավելացել են 0,3 տոկոսով մեկ ամիս առաջ գրանցված 0,1 տոկոսանոց աճից հետո, եկամուտները՝ 0,4 տոկոսով:

«Ես վատատեսորեն են տրամադրված արտարժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի հարցում», - ասում է Սիդնեյում Rochford Capital-ի տնօրեն Թոմաս Ավերիլը (Thomas Averill): «Մենք շուկաներում կկարողանանք լավատեսություն նկատել հունվարի սկզբին»:

Ուրբաթ եվրոյի փոխարժեքը շարունակում է աճ արձանագրել դոլարի նկատմամբ, որը սկսվել է նախօրեին շուկայում տիրող համատարած լավատեսության ֆոնի ներքո, ինչի արդյունքում համաշխարհային ֆոնդային բորսաներում համաթվերի աճ է նկատվում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post