ՀՀ ԿԲ առաջին ղեկավար Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների հերթական մրցույթի արդյունքներն ամփոփվել են

23.12.2011 16:50
ՀՀ ԿԲ առաջին ղեկավար Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների հերթական մրցույթի արդյունքներն ամփոփվել են

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ առաջին ղեկավար Իսահակ Իսահակյանի անվան թոշակների հերթական մրցույթի արդյունքներն ամփոփվել են նախօրեին, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը:
Մրցույթին մասնակցել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Արցախի պետական համալսարանի 9 ուսանողներ:

Կրթաթոշակի հավակնորդների ելույթները լսելուց հետո Կենտրոնական բանկի խորհուրդն ամսական 50 հազ. դրամ գումարի չափով 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ սահմանեց 3 ուսանողուհիների համար (Սվետլանա Ղլիջյան` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ֆլորա Սողոյան՝ Երևանի պետական համալսարան, Լիլիթ Սարգսյան` Արցախի պետական համալսարան):
Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների մրցույթն անցկացվում է 2003 թ-ից սկսած: Այս ընթացքում կրթաթոշակներ է ստացել մոտ 54 ուսանող:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև