ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ամանորյա» ավանդային ակցիայի մասին

26.12.2011 14:32
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ամանորյա» ավանդային ակցիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ավանդատուներին մատուցում է հերթական նվերը և հայտարարում է «Ամանորյա» ավանդային ակցիայի մասին, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, ակցիան գործում է 2011թ.-ի դեկտեմբերի 26-ից 2012թ. փետրվարի 28-ը:

Ակցիայի շրջանակներում դրամային ավանդները կընդունվեն 3 ամիս ժամկետով տարեկան 13% տոկոսադրույքով:

Ակցիայի շրջանակներում Բանկը հաճախորդներին նաև առաջարկում է Visa պլաստիկ քարտ ավանդի գումարի 90% չափի վարկային սահմանաչափով:

Տվյալ ակցիան ավանդատուներին տրամադրում է հնարավորություն ստանալ նշանակալի եկամուտ կարճ ժամանակահատվածում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.-ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

ՎՏԲ-Հայաստան բանկն ավանդաբար հովանավորչական աջակցություն է ցուցաբերում հայկական, ռուսական և համաշխարհային մշակույթի և արվեստի հայտնի, վառ և հեռանկարային ներկայացուցիչներին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post