Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հերքում է տեղեկությունն այն մասին, թե ԱՊՊԱ-ի կնքումն այլևս պարտադիր չէ

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հերքում է տեղեկությունն այն մասին, թե ԱՊՊԱ-ի կնքումն այլևս պարտադիր չէ և ավտոսեփականատերերը ինքնուրույն են որոշում ձեռքբերել ԱՊՊԱ պայմանագրեր:

Ինչպես նշում են բյուրոյի մամուլի ծառայությունից, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ նման տեղեկատվություն տարածողները նպատակ ունեն ապակողմնորոշել հասարակությանը, ինչը կարող է լրացուցիչ խնդիրներ և լարվածություն ստեղծել ԱՊՊԱ պայմանագիր չկնքած ավտոսեփականատերերի և վարորդների համար:

Մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված ավտոմեքենաների համար ԱՊՊԱ պայմանագրի առկայությունը պարտադիր է, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված է տուգանք` յուրաքանչյուր տասն օրը մեկ 5000 և տարեկան առավելագույն 50.000 ՀՀ դրամ` անկախ այն հանգամանքից, թե ավտոմեքենան փաստացի օգտագործվում է, թե ոչ:  Առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենան վարելու համար սահմանված տուգանքը 50 000 դրամ է, իսկ մեքենայի վրա ժամկետանց կտրոն փակցված լինելու դեպքում սահմանված տուգանքը 150 000 դրամ է:

Հայաստանի ավտոապահովագրողների  բյուրոն հորդորում է բոլոր ավտոսեփականատերերին ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագրեր:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և իր փաստացի գործունեությունը սկսել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ից: Բյուրոյին անդամակցում է ութ ապահովագրական ընկերություն: Բյուրոյի գործունեության նպատակը ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումն է, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում տուժած անձանց շահերի պաշտպանությունը: Բյուրոն իր նպատակների իրագործման համար ընդունում է կանոններ և որոշումներ ԱՊՊԱ ոլորտի և այդ ոլորտում գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերությունների համար և սահմանված կարգով հսկողություն իրականացնում այդ կանոնների և որոշումների կատարման նկատմամբ:—0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img