Հայաստանի բնակչությունը 2011 թ.-ի նոյեմբերին նախընտրել է միջոցները ներդնել արտարժութային դեպոզիտներում

27.12.2011 16:56
Հայաստանի բնակչությունը 2011 թ.-ի նոյեմբերին նախընտրել է միջոցները ներդնել արտարժութային դեպոզիտներում

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնակչությունը 2011 թ.-ի նոյեմբերին նախընտրել է ազատ դրամական միջոցները ներդնել արտարժութային ժամկետային դեպոզիտներում, որոնց ընդհանուր ծավալը նոյեմբերի վերջին կազմել է 327,7 մլրդ դրամ, հաղորդվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Ըստ տվյալների՝ արտարժութային ժամկետային ավանդների ծավալը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ավելացել է 3,4 տոկոսով և նոյեմբերի վերջին կազմել Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրաված բոլոր ավանդների 35,5 տոկոսը:

Միաժամանակ արտարժութային ցպահանջ ավանդները նոյեմբերին կազմել են 130,6 մլրդ դրամ՝ հոկտեմբերի համեմատ գրանցվելով 6,5 տոկոսի աճ:

Միաժամանակ դրամային ժամկետային ավանդների ծավալը նոյեմբերին կազմել է 124,1 մլրդ դրամ՝ հոկտեմբերի համեմատ ավելանալով 4,4 տոկոսով, իսկ ցպահանջ ավանդները՝ 147,3 մլրդ դրամ՝ ավելանալով 2,8 տոկոսով: (1 դոլարը 383,58 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post