ՀՀ ԿԲ-ն թողարկել է «Նուռ» նոր ոսկե հուշադրամը

28.12.2011 13:05
ՀՀ ԿԲ-ն թողարկել է «Նուռ» նոր ոսկե հուշադրամը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն թողարկել է «Նուռ» նոր ոսկե հուշադրամը, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Ըստ մամուլի հաղորդագրության՝ թողարկվել է 500 դրամ անվանական արժեքով 5 հազար ոսկե հուշադրամ, որը պատրաստված է 999,9 հարգի ոսկուց՝ 13,92 մմ տրամագծով, 1,24 գ զանգվածով, որակը՝ պրուֆ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են  ՀՀ զինանշանը, հուշադրամի թողարկման տարեթիվը` 2011 և անվանական արժեքը` 500 դրամ:

Եզրաշուրթի մոտ վերևում և ներքևում կիսաշրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:  Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է նուռն իր հատիկներով, որից վերև կիսաշրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով «ՆՈՒՌ» և «PUNICA GRANATUM» գրառումներն են: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: (1 դոլարը 384,5 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post