Բիբլոս Բանկ Արմենիան 2011թ.-ին լիովին տեղադրել է ՎԶԵԲ-ի կողմից հատկացված 5 մլն դոլարը

28.12.2011 13:56
Բիբլոս Բանկ Արմենիան 2011թ.-ին լիովին տեղադրել է ՎԶԵԲ-ի կողմից հատկացված 5 մլն դոլարը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎԶԵԲ-ի կողմից 2011 թվականին Բիբլոս Բանկ Արմենիային տրամադրված 5 միլիոն ԱՄՆ դոլար վարկային պայմանագրի շրջանակում ֆինանսավորումը ամբողջապես ստացվել և արդեն տեղաբաշխվել է ՀՀ տնտեսվարող սուբյեկտների միջև՝  հիմնականում  արտադրության, սպասարկման և սննդի վերամշակման ոլորտներին, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, բացի այդ, վերջերս Բիբլոս Բանկ Արմենիայի և Հարավարևելյան Եվրոպայի  Եվրոպական Ֆոնդի (EFSE2 )  միջև կնքված պայմանագրի իամաձայն՝ Բանկին տրամադրվել է 875 միլիոն ՀՀ դրամի և 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Այս գումարներն ուղղվելու են  Հայաստանում  փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորմանը:

«Ավարտին են մոտեցել Բիբլոս Բանկի և այլ միջազգային ֆինանսական կառույցների հետ բանակցությունները, որոնց արդյունքում բանկին տրամադրվելու է մեծածավալ և երկարաժամկետ ֆինանսավորում գալիք տարվա առաջին եռամսյակում», - նշում է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը:

Բիբլոս Բանկ Խումբը ունիվերսալ ֆինանսական հաստատություն է, որի գործունեությունը միտված է ինչպես հայրենական այնպես էլ արտաքին շուկաներում հաճախորդներին համաշխարհային ստանդարտներին համապատասխան ծառայությունների մատուցմանը, բաժնետերերի ներդրումների արժեքի աճի ապահովմանը, աշխատակիցների բավարարվածության բարձրացմանը և հանրության տնտեսական բարեկեցության աճին: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post