Հայաստանի ներքին պետական պարտքը նոյեմբերին ավելացել է 2,7 տոկոսով՝ հասնելով 207,7 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներքին պետական պարտքը 2011թ.-ի նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 207,7 մլրդ դրամ՝ հոկտեմբերի համեմատ ավելանալով 2,7 տոկոսով, նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում:

Տվյալների համաձայն, Հայաստանի ընդհանուր ներքին պետական պարտքում  միջնաժամկետ պարտատոմսերը կազմել են 54,3 տոկոս: Միաժամանակ նոյեմբերի 30-ի դրությամբ տեղադրված միջնաժամկետ պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 112,8 մլրդ դրամ, ինչը 3,5 տոկոսով ավելի է հոկտեմբերի վերջի ցուցանիշից:

Միաժամանակ 29,1 տոկոս մասնաբաժնով ընդհանուր ներքին պետական պարտքում երկարաժամկետ պարտատոմսերի ծավալը կազմել է ավելի քան 60,5 մլրդ դրամ: Տվյալ ցուցանիշը նոյեմբերին գրանցել է 0,02 տոկոս աճ:

Հայաստանի ընդհանուր ներքին պետական պարտքում ՊԳՊ մասնաբաժինը նոյեմբերի վերջին կազմել է 16 տոկոս: Միաժամանակ թողարկված ՊԳՊ ծավալը կազմել է 33,5 մլրդ դրամ՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 4,8 տոկոսով:

Խնայողական պարտատոմսերի ծավալը, որոնց մասնաբաժինը երկրի ներքին պետական պարտքի մեջ զբաղեցնում է 0,4 տոկոս, նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան 827,9 մլն դրամ՝ նոյեմբերի ընթացքում ավելանալով 3,8 տոկոսով:

Դրա հետ մեկտեղ նոյեմբերի 30-ի դրությամբ պետական պարտատոմսերի միջոցով բյուջեի պակասորդի ֆինանսավորումը կազմել է շուրջ 29,3 մլրդ դրամ՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 18,9 տոկոսով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img