NASDAQ OMX Արմենիան նախատեսում է 2012 թ.-ին սկսել OMX Group հարթակների հետ ինտեգրման գործընթացը

28.12.2011 15:15
 NASDAQ OMX Արմենիան նախատեսում է 2012 թ.-ին սկսել OMX Group հարթակների հետ ինտեգրման գործընթացը

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը

«ԱՌԿԱ» - Պրն. Սարոյան, որո՞նք են NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի 2012 թ.-ի ռազմավարությունը, նպատակներն ու խնդիրները

Կ. Սարոյան – Հաջորդ տարվա համար, հատկապես առաջին կիսամյակի համար խնդիրներն ու ծրագրերը բավականին շատ են: Մենք կայուն կերպով առաջ ենք շարժվում դեպի կոնկրետ խնդիրների լուծումը, այդ թվում նաև էմիտենտների և գործիքների թվի ավելացման, մեր շուկայի ինտեգրման ապահովման, ինչպես նաև ինչպես մեր հասարակության, այնպես էլ բորսայի մասնակիցների ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղությամբ: Սկսեմ նրանից, որ 2012 թ.-ի առաջին կիսամյակում մեկնարկում է Կենտրոնական դեպոզիտարիայի համակարգի ամբողջական վերափոխման նախագիծը: Ֆրոնտ-օֆիսի գործառույթները, որը ընդունում է առաջնային փաստաթղթերն ու հանձնում է հաշվետուները, կկատարեն գործընկեր-կազմակերպությունները, և Կենտրոնական դեպոզիտարիան կկատարի միայն սեփական գործառույթները:

Այս ամենը նախատեսում է որոշակի տեխնոլոգիական պատրաստվածություն: ԿԲ-ի հետ համատեղ մենք աշխատում ենք սեփականության իրավունքների հաշվառման և գրանցման ավելի կատարելագործված համակարգի ստեղծման ուղղությամբ:

Բացի այդ, մենք նախատեսում ենք ընդլայնել բորսայում մեր ծառայությունների շրջանակը: Մասնավորապես, այժմ բորսայի անդամների շրջանում շատ հայտնի է վարկային ռեսուրսների overnight հարթակը: Շուկայում պահանջված է ժամանակային շրջանակների ընդլայնումն ու overnight-ից համեմատաբար ավելի երկար ռեսուրսներին, մասնավորապես՝ մինչ մեկ ամիս ժամկետով ռեսուրսներին անցում կատարելը:

Քանի որ այժմ overnight-ը համեմատար ոչ ռիսկային մեխանիզմ է մասնակիցների համար, մեր խնդիրն է ստեղծել նմանատիպ ոչ ռիսկային մեխանիզմ ավելի երկար ժամկետների համար: Դա նախատեսում է ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ գործող համակարգի կարգավորող լուրջ վերափոխում: Այս ամենի շնորհիվ մենք կտեսնենք բորսայի գործունեության ակտիվացում և բորսային գործարքների թվի աճ: Այս մեխանիզմի ևս մի առանձնահատկությունն է նրա անանունությունը, և բորսան հանդես կգա որպես վերադարձելիության ապահովման մեխանիզմ:

Ասեմ, որ այժմ բորսայում ակտիվ է ոչ միայն overnight հարթակը, այլև արժութային հարթակը: Մնացած հարթակների ցուցանիշները մեզ մոտ, մեղմ ասած, տպավորիչ չեն:

«ԱՌԿԱ» - Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք պետական պարտատոմսերի գործարքների նկատմամբ հայկական ընկերությունների աճող հետաքրքրությունը՝ հաշվի առնելով այն, որ նոյեմբերին դրանց ծավալը տասն անգամ գերազանցել է հոկտեմբերին կատարված գործարքների ծավալը:

Կ. Սարոյան – Պետական պարտատոմսերի զգալի մասը բաժին է ընկնում արտաբորսային շուկային, և մեր խնդիրներից մեկը պետք է դառնա շուկայի գոնե կեսը բորսա ներգրավելը: Այս ամենը տեղի չի ունենում շատ, այդ թվում նաև տեխնոլոգիական պատճառներով: Բորսայի մեխանիզմը հաճախ այնքան էլ հարմար չէ շուկայի մասնակիցների համար: Այս ամենի կապակցությամբ մենք հուսով ենք, որ 2012 թ.-ին այդ մեխանիզմը կհաջողվի բարեփոխել այնպես, որ օրինակ հնարավոր լինի վարել ավելի օպտիմալ հաշվառում կամ ավտոմատացնել գործընթացը:

«ԱՌԿԱ» - Որքանո՞վ է թափանցիկ և արդար ընթանում բորսայում այս կամ այն տեսակի արժեթղթերի գնագոյացման գործընթացը:

Կ.Սարոյան - Օբյեկտիվորեն: Բորսայում այդ գործընթացները կարգավորվում և կանոնակարգվում են, ընդ որում հսկողությունը տարվում է ինչպես բորսայի, այնպես էլ Կենտրոնական բանկի կողմից: Այդ պատճառով էլ գործարքներն օբյեկտիվ են: Բորսայից դուրս գնագոյացումն ընթանում է երկկողմանի հիման վրա, այդ պատճառով դժվարանում է դրա հսկողությունը:

Միաժամանակ բորսայում առքուվաճառքի գործարքներն անցկացվում են հայտերի ներկայացման անանուն ռեժիմով, և լավագույն պահանջարկն ու առաջարկը գտնում են միմյանց: Այդ պատճառով այստեղ ամեն ինչ օբյեկտիվ է, և հատկապես դրանում է բորսայի առավելությունը:

«ԱՌԿԱ»- Արդյո՞ք բորսան միջազգային համագործակցության ընդլայնման ծրագրեր ունի:

Կ. Սարոյան - Գործիքների ընդլայնումից բացի, 2012թ.-ին նաև նախատեսված է  սկսել բորսայի ինտեգրման գործընթացը NASDAQ OMX հարթակների հետ, մասնավորապես՝ բալթյան հարթակների հետ: Այն հնարավորություն կտա պոտենցիալ ներդրողներին և NASDAQ OMX Group-ի մյուս բորսայի անդամներին նվազագույնը տեսնել մեր արժեթղթերն ու գործիքները, իսկ առավելագույնը, որին  մենք մտադիր ենք հասնել, առքուվաճառքներին դրանց մասնակցությունն ապահովելն է:

«ԱՌԿԱ». Որքանո՞վ է իրական Հայաստանում իրենց արժեթղթերի տեղադրման գործընթացում արտասահմանյան էմիտենտների մասնակցությունը՝ հաշվի առնելով այն, որ մեր երկրում արտասահմանյան էմիտենտներին այստեղ իրենց արժեթղթերը տեղադրելը թույլատրող օրենք չկա:

Կ. Սարոյան - Ընթացակարգը հեշտացված է: Եթե այդ արժեթղթերն ինչ-որ տեղ արդեն գրանցված են, դրանցով էմիսիայի ուրվագիծ կա, և տվյալ երկրներն ընդունելի են մեր կանոնակարգողի տեսանկյունից:

Բայց մեզ համար տվյալ փուլում առավել առաջնահերթ է հայրենական շուկայի համար արտաքին կապիտալի հասանելիության ապահովումը, որպեսզի տեղական ընկերությունները կարողանան միջոցներ ներգրավել արտերկրից:

Այն խթան կդառնա, որպեսզի մեր պոտենցիալ էմիտենտ ընկերություններն առավել ակտիվորեն ընդգրկվեն IPO-ի կամ պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացում: Այդ դեպքում ինտեգրման գործընթացն անցելուց հետո նրանք գոնե վստահություն կունենան, որ այդ գործիքների մասին նաև մյուս երկրներն են տեղյակ:

«ԱՌԿԱ»  - Աշխարհագրական իմաստով այդ ինտեգրման ո՞ր ուղղություններն են առաջնահերթ:

Կ. Սարոյան – Ինտեգրումն առաջին հերթին կընթանա NASDAQ OMX խմբի շրջանակներում, դա Բալթյան երկրներն են և NASDAQ OMX Nordic-ը (Ֆինլանդիա, Շվեդիա, Դանիա և Իսլանդիա- «ԱՌԿԱ»):

Այլ երկրների պրոֆեսիոնալ մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել Հայաստանի բորսային առքուվաճառքներին: Մենք այս գործընթացն, ամենայն հավանականությամբ, կսկսենք 2012 թ.-ին պետական արժեթղթերից, քանի որ դրանք շատ երկրներում ընդունելի են: Այնուհետև կանցնենք բաժնետոմսերին, կորպորատիվ պարտատոմսերին, ֆյուչերսներին: Սա երկարատև գործընթաց է, այն կարող է տևել մեկ-երկու տարի, սակայն մենք աստիճանաբար կներդնենք նոր գործիքներ և հնարավորություններ:

«ԱՌԿԱ» - Կա՞ն IPO գործընթացի ակտիվացման ծրագրեր:

Կ. Սարոյան – Մեզ համար 2012 թ.-ը պետք է օրինակելի դառնա: Առաջին հերթին, բացի բորսային մեխանիզմներից հարկավոր է էակապես ուժեղացնել և ակտիվացնել պոտենցիալ էմիտենտների հետ աշխատանքը: Հաջորդ տարի մենք պետք է ապահովենք բաժնետոմսերի նվազագույնը մի քանի թողարկում:

«ԱՌԿԱ» - Կա՞ն կոնկրետ նախադրյալներ:

Կ. Սարոյան – Ներուժ կա: Մենք այժմ ակտիվորեն հանդիպում ենք պոտենցիալ էիմտենտների հետ, բանակցություններ ենք վարում ընկերությունների հետ, և այս ուղղությամբ ստանում ենք ԿԲ-ի լուրջ աջակցությունը: Կարգավորման և աջակցության տեսակետից ստեղծված են գրեթե բոլոր պայմանները բոլոր մակարդակներում, և կան այն բանի լուրջ նախադրյալները, որ 2012 թ.-ին մենք կունենանք թողարկումներ:

Բանն այն է, որ 2012 թվականը եկամտահարկի արտոնությունների գործողության վերջին տարին է: Ըստ մեր օրենսդրության՝ այն ընկերությունները, որոնք բաժնետոմսեր են թողարկում և համապատասխանում են որոշ չափորոշիչների և պարանիշների, կարող են լիստինգ անցել բորսայում և հարկային արտոնությունների շրջանակներում եկամտահարկի 50-տոկոսանոց կրճատման հնարավորություն ստանալ: Այն ընկերությունները, որոնք լիստինգ կանցնեն մինչև 2012 թ.-ի վերջը, հնարավորություն կունենան երեք տարվա ընթացքում օգտվել այդ արտոնությունից:

Մեկ այլ լուրջ նախադրյալ է կենսաթոշակային բարեփոխումը, որը կոչված է խթանել կապիտալի շուկան, քանի որ դրամական միջոցների լուրջ ներդրումներ են սպասվում: Այդ պատճառով կենսաթոշակային ֆոնդերը կառավարողները գործիքների կարիք կունենան, որոնք հնարավոր կլինի տեղաբաշխել: Իհարկե, առաջին հերթին կտեղաբաշխվեն պետական արժեթղթերը, սակայն հետո աստիճանաբար այս գործընթացը կդիվերսիֆիկացվի բաժնետոմսերի և պարտատոմսերի ուղղությամբ:

Այդ պատճառով որքան շուտ ընկերությունները սկսեն «բացվել», այնքան ավելի ավելի լավ կլինի նրանց համար, նրանց համար հասանելի կդառնան բավականին էժան ռեսուրսներ: Մենք այս ամենը բացատրում ենք ընկերություններին և տեսնում ենք, որ նրանք դա գիտակցում են: Իհարկե, կան դժվարություններ, մասնավորապես՝ կորպորատիվ բնույթի հարցերում, քանի որ բացի տնտեսական արդյունքից հարկավոր է պատրաստ լինել ընդունել կորպորատիվ կառավարման սկզբունքները: Ամբողջ հարցն այն է՝ արդյո՞ք ընկերության սեփականատերը պատրաստ է ընդունել համասեփականատերերի և սեփական ընկերությունը բաց տեսնել:

«ԱՌԿԱ» - Իսկ տնտեսության ո՞ր ոլորտներում եք տեսնում IPO-ի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը:

Կ. Սարոյան – Այն ոլորտներում, որտեղ որոշակի աստիճանով լուծված է տվյալ շուկաների պահանջարկի հարցը, ինչպես նաև այն ոլորտներում, որտեղ թափանցիկություն է ապահովված: Այդպիսի ոլորտներից է հիդրոէներգետիկան: Այստեղ լուծված է պահանջարկի և թափանցիկության հարցը: Հիդրոէներգետիկայի ոլորտը հետաքրքրիր է նրանով, որ այն քիչ է քաղաքականացված: Անհնար է անօրինական կերպով վաճառել էլեկտրաէներգիան: Այստեղ կարելի է բերել «Արցախ ՀԷԿ»-ի օրինակը: Մենք զարգացում ենք տեսնում: Առաջին թողարկումները բարդ էին ընթանում, սակայն այսօր շուկան արդեն սովորել է նրա բաժնետոմսերին, և երրորդ թողարկումն անցավ արդեն ներդրողների կողմից բարձր հետաքրքրության հիման վրա:

Որպես առաջնահերթություն կարելի է դիտարկել նաև ֆինանսական հատվածը, որը բավականին հետաքրքրիր է այն տեսակետից, որ այն թափանցիկ է, կորպորատիվ կառավարման սկզբունքներն այնտեղ արդեն աշխատում են, միայն մնում է, որպեսզի սեփականատերերը ցանկանան ընթանալ IPO-ի ուղով: Մենք ունենք Արարատբանկի փորձը, որն ընտրել է այդ ուղին որպես ռազմավարական և նրանում զարգացման հեռանկար է տեսնում:

Մեկ այլ ոլորտ է առևտուրը, որը զանգվածայնություն է ապահովում: Զանգվածային ծառայությունները բոլորի աչի առաջ են, այդ պատճառով նմանատիպ ընկերություններին ավելի հեշտ է ներգրավել փոքր մասնավոր ներդրողների: Մեր առևտրային ցանցերն արդեն գիտակցում են այս ամենը: Ես չեմ բացառում նաև շինարարության ոլորտը, չնայած անշարժ գույթի շուկան կանգնած է, և ճգնաժամի երկրորդ ալիքի հետ կապված որոշակի բացասական սպասումներ կան: Մեր մարդիկ սովոր են մտածել քառակուսի մետրերով, քանի որ օրինակ տունը կարելի է ժառանգներին թողնել: Եվրոպայում նման բան չկա, այնտեղ ճգնաժամից առաջ էլ անշարժ գույք չէին գնում: Հետաքրքրությունը կարող է առաջանալ քառակուսի մետրերն արժեթղթերին կապելու միջոցով:

«ԱՌԿԱ» - Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կազդի ճգնաժամի երկրորդ ալիքը հայկական ընկերությունների և որպես հետևանք՝ ֆոնդային շուկայի վրա:

Կ. Սարոյան – Հայկական տնտեսության տեսակետից կարող եմ ասել, որ այստեղ ակնկալիքների տարր է առկա: Ակտիվություն չկա, սակայն ոչ այն պատճառով, որ մարդիկ գումար չունեն, այլ այն պատճառով, որ բոլորը ինչ-որ վատ բանի են սպասում: Մարդիկ հիմնականում սպասում են գնանկման, այդ թվում նաև անշարժ գույքի, ավտոմեքենաների գնանկման, նրանք պատրաստ են ներդնել քառակուսի մետրերի մեջ, սակայն «սառել են» ճգնաժամին սպասելով:

Քանի որ փողերը տնտեսություն չեն ուղղվում, կրճատվում է սպառումը: Ընկերությունները, նկատելով պահանջարկի հնարավոր կրճատումը, սկսում են ավելի քիչ միջոցներ ուղղել զարգացմանը, ավելի քիչ ներդնել նոր տեխնոլոգիաների մեջ: Հիմա մարդիկ չգիտեն, թե ուր և ինչի մեջ ներդրում կատարեն, նրանք կայուն ակտիվ են փնտրում:Այս տեսակետից հայկական ընկերությունների բաժնետոմսերը համեմատաբար կայուն են, քանի որ մեզ մոտ շուկան դեռ նոր է ծնվում: Այլ կերպ ասած՝ մեզ մոտ բաժնետոմսերի գինն օբյեկտիվ է, նրա վրա չի ազդում, մասնավորապես, շուկայական գնանշումը:

Այդ պատճառով համեմատաբար անվտանգ է ներդրում կատարել բաժնետոմսերում: Եվ հարցն այն չէ, թե ինչպես է զարգանալու շուկան, այլ այն է, թե ինչպես ընկերության ղեկավարությունը կտօրինի միջոցները: Նա, ով հիմա մասնակցում է առաջնային տեղաբաշխմանը, շահեկան դիրքում կգտնվի:

Այսպիսով, կապիտալի մեր շուկայի վրա ճգնաժամի ազդեցության հարցը միջնորդավորված է, անմիջական ազդեցություն չկա շուկայի զարգացած չլինելու պատճառով: Մեզ լուրջ ռազմավարություն է պետք, և էմիտենտ-ընկերությունը պետք է հասկանա, թե ինչպիսին է իրեն տեսնում 5-10 տարի անց:

«ԱՌԿԱ» - Ինչպե՞ս ինտերնետ-տեխնոլոգիաների զարգացումը կարող է ակտիվացնել ֆոնդային բորսայի աշխատանքը, ես նկատի ունեմ Internet-trading-ը:

Կ. Սարոյան – Այսօր մեր բանկերն ու ներդրումային ընկերությունները իրենց հաճախորդներին տրամադրում են նման հնարավորություն: Օբյեկտիվորեն մենք՝ որպես NASDAQ OMX ընկերություն կարող ենք ծածկել հատվածները, որոնք ծածկում է խումբն ընդհանուր առմամբ: Բանկերը հնարավորություն ունեն օտարերկրյա բրոքերների միջոցով ծածկել շուկայի ավելի խոշոր հատվածներ:

Այդ պատճառով այս ուղղությամբ մենք չենք շարժվում: Այո, նման գաղափարներ կան, սակայն իրական բիզնես-գործ մենք չենք տեսնում: Բորսայում ինտերնետ-տեխնոլոգիաներ վարելու հարցում կան որոշակի նրբություններ: Մենք հասարակությանն ուղղակիորեն բորսային ծառայություններ չենք տրամադրում: Հետևաբար, ցանկացած մասնավոր ներդրող պետք է գործառնություններ իրականացնի մեր բորսայի անդամների միջոցով:

Կարելի է դիտարկել մի իրավիճակ, որի դեպքում մենք, օրինակ, որոշակի տեխնոլոգիա կտրամադրենք մեր անդամներին, ովքեր կկարողանան այն տրամադրել իրենց հաճախորդներին: Սակայն նորից եմ կրկնում այս փուլում մենք ավելի շատ կենտրոնանում ենք բորսային ծառայությունների որակը բարելավելու վրա:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև