«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ –ն երեխաներին նվիրված բարեգործական ակցիայի շրջանակներում նվերներ է հավաքել ավելի քան 15 կազմակերպությունից

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 27-ին ավարտվեց «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» ակցիան`կազմակերպված հօգուտ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (Children of Armenia Fund), տեղեկացնում են «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ –ի մամուլի ծառայությունից:
Ամանորյա տոների կապակցությամբ բանկի, ինչպես նաև խոշոր կազմակերպությունների աշխատակիցների ու մասնավոր հաճախորդների ջանքերով  հավաքվեցին նվերներ Արմավիրի և Արագածոտնի մարզերի անապահով ընտանիքների երեխաների համար:
«Բանկի կողմից երեխաների համար իրականացվող սոցիալական ծրագրի շրջանակներում կոչ արեցինք մեր բոլոր հաճախորդներին միանալ այս նախաձեռնությանը և մեր ներդրումն ունենալ երկրի աճող սերնդի հոգատարության գործում: Անչափ ոււրախ ենք, որ մեզ միացան մեծ թվով կազմակերպություններ ու հասարակ մարդիկ: Համոզված ենք, որ այս նախագիծը հետագայում կնպաստի համատեղ գործերի իրականացմանը:  Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ով միացավ մեզ և կիսեց իր սրտի ջերմությունը այն մարդկանց հետ, ովքեր իրոք ունեն դրա կարիքը: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև «Հայաստանի մանուկներ հիմնադրամին», որի աջակցությամբ կարողացանք կազմակերպել նվերների առաքումը հասցեատերերին»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին: Բանկը ռուսական խոշորագույն «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img