ՀՀ առևտրային բանկերի կողմից նոյեմբերի վերջի դրությամբ տրված հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է 107,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ընթացիկ տարվա նոյեմբերի վերջի դրությամբ տրված հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է շուրջ  107,6 մլրդ դրամ՝ հոկտեմբերի համեմատ ավելանալով 2 տոկոսով, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2011 թվականի տեղեկատուում:

Ընդ որում, Հայաստանի առևտրային բանկերի ընդհանուր վարկային պարտֆելում հիփոթեքային վարկերի մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 14,7 տոկոս:

ԿԲ տեղեկատուի համաձայն, Հայաստանում նոյեմբերին հիփոթեքի միջին տոկոսադրույքը կազմել է  12,7 տոկոս՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով 0,15 տ.կ.-ով:
Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսությունում տրված վարկերի ընդհանուր ծավալը նոյեմբերի վերջին կազմել է 1,2 տրլն դրամ՝ հոկտեմբերի  համեմատ աճելով 2,5 տոկոսով:
2011 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ ($1 – 385,68 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img