Հայաստանում ֆիզիկական անձանց համար արտարժույթով ավանդների տոկոսադրույքները նոյեմբերին միջինը բարձրացել են 0.7 տոկոսային կետով

29.12.2011 16:08
Հայաստանում ֆիզիկական անձանց համար արտարժույթով ավանդների տոկոսադրույքները նոյեմբերին միջինը բարձրացել են 0.7 տոկոսային կետով

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ֆիզիկական անձանց համար արտարժույթով ավանդների միջին տոկոսադրույքը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ավելացել է 0,7 տոկոսային կետով և միջինը կազմել 7,2 տոկոս, նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Ըստ հաշվետվության՝ ֆիզիկական անձանց համար արտարժույթով երկարաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը նոյեմբերին ավելացել է 1,2 տոկոսային կետով՝ հասնելով 7,8 տոկոսի, իսկ արտարժույթով կարճաժամկետ ավանդներինը՝ 0,2 տոկոսային կետով՝ կազմելով միջինը 6,6 տոկոս:

Միաժամանական ֆիզիկական անձանց համար դրամով երկարաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը ևս ավելացել է 0,4 տոկոսային կետով՝ կազմելով 11,5 տոկոս, իսկ կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 10,1 տոկոս: (1 դոլարը 385,68 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post