Ճապոնիան մտադիր է ԱՄՀ-ի նմանակը ստեղծել Ասիական տարածաշրջանում. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ճապոնիան մտադիր է վարկավորման նոր համակարգ ստեղծել Ասիական տարածաշրջանում Եվրագոտու պարտքային ճգնաժամի ազդեցությունից այն պաշտպանելու համար, հաղորդում է NHK հեռուստաալիքը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Ծագող արևի երկրի կառավարական աղբյուրների խոսքերով՝ վարկավորման նոր համակարգը կստեղծվի АСЕАН երկրների, Հարավային Կորեայի, Չինաստանի և Ճապոնիայի արժութային պահուստների հիման վրա: Նոր համակարգի հիմք կծառայի Արժույթի միջազգային հիմնադրամի կառուցվածքը:

«АСЕАН+3» խմբի անդամ երկրների միջև արժութային սվոփերի համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 1997 թվականին:

Ճապոնիայի կառավարությունը հույս ունի ստանալ խմբի մյուս մասնակիցների հավանությունը Ֆիլիպիններում հաջորդ տարվա մայիսին կայանալիք հանդիպման ընթացքում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img