Անելիք բանկի կողմից 11 ամիսների ընթացքում թողարկված քարտերի քանակը մեկ քառորդով ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2011 թվականի 11 ամիսներին «Անելիք  Բանկ» ՓԲԸ-ն գրանցել է թողարկված քարտերի թվաքանակի զգալի աճ` այն հասցնելով 45 հազարի, ինչը մեկ քառորդով ավել է 2011 թվականի հունվար ամսվա ցուցանիշից, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ընդ որում, քարտերով գործարքների ընդհանուր գումարն աճել է ավելի քան 35 տոկոսով:

««Անելիք Բանկը» կարևորում է ոչ միայն  քարտերի քանակական, այլև իրական օգտագործողների թվաքանակի աճը` համաձայն Բանկի որդեգրած ռազմավարությանը», – նշել է Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը:

Նա ավելացրել է, որ բանկը ուշադրությամբ հետևում է քարտային անվտանգության ոլորտում վերջին նորություններին և իր հաճախորդներին առաջարկում առավել պաշտպանված քարտեր, որոնց վառ օրինակն է Բանկի Mastercard քարտերը` DDA չիպային տեխնոլոգիայով, որոնք Բանկը տրամադրում է ավելի քան 2 տարի:

Անանյանի խոսքերով՝ «Անելիք Բանկն» իր հաճախորդներին ներկայացնում է  նաև քարտերից օգտվելու այն պարզագույն կանոննները, որոնք առավելագույնս կբարձրացնեն քարտերի օգտագործման անվտանգությունը:

«Մինչ 2013 թվականի ավարտը  DDA տեխնոլոգիան կներդրվի  նաև «Անելիք Բանկի» կողմից թողարկվող  VISA պլաստիկ քարտերում», – ավելացրել է նա:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990թ.-ին: «Անելիք Բանկը» դեռևս 1997 թվականին ստեղծեց սեփական Դրամական Փոխադրումների «Անելիք» Համակարգը, որը գործում է աշխարհի գրեթե 90 երկրների 63 000 սպասարկման կետերում:

2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմում է 15,8 մլրդ դրամ, ակտիվները` 67,8 մլրդ դրամ, պարտավորությունները` ավելի քան 52 մլրդ 52 դրամ: (1 դոլարը 385,51 դրամ է)-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img