Ամերիաբանկն իր հաճախորդներին նոր ծառայություններ է առաջարկում App.Store-ում

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն իր հաճախորդներին նոր ծառայություններ է առաջարկում App.Store-ում (iTunes Store – օնլայն սուպերմարկետի բաժին), «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության՝ Ամերիաբանկը միակ հայկական բանկն է, որ ներկայացված է App.Store-ում, որով  հանրությանը հնարավորություն է ընձեռվում հասանելի լինել բանկի վերաբերյալ տեղեկատվությանը iPhone տեսակի հեռախոսի միջոցով:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, բեռնելով Ամերիաբանկի ծրագիրը App.Store-ում (Application)` այցելուն այսուհետ հնարավորություն ունի օգտվել  Online banking-ի ծառայություններից, ինչպես նաև տեսնել առևտրի և սպասարկման այն բոլոր կետերի ցանկը և նրանց գտնվելու վայրը, որտեղ Ամերիաբանկի քարտատերերը կարող  են օգտվել մինչև 50%-ի հասնող զեղչերից:

«Ինտերակտիվ քարտեզի միջոցով հնարավոր է դառնում արագ կողմնորոշվել անհրաժեշտ բանկոմատի կամ մասնաճյուղի  հասցեի փնտրման հարցում», – նշվում է տեղեկատվության մեջ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img