Ոսկին թանկանում է մետաղի արժեքի երկօրյա նվազումից հետո

10.01.2012 14:58
Ոսկին թանկանում է մետաղի արժեքի երկօրյա նվազումից հետո

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Ոսկու գինը երեքշաբթի բարձրանում է նախորդ երկու նստաշրջաններում նվազումից հետո կատարված շտկումների շրջանակներում, աճը սահմանափակում է համաշխարհային տարադրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի բարձրացումը, վկայում են բորսաների տվյալները:

Տեղական ժամանակով 13:08-ի դրությամբ ոսկու փետրվարյան ֆյուչերսը Նյու Յորքի Comex բորսայի էլեկտրոնային առուվաճառքի ընթացքում բարձրացել է 0,7 տոկոսով՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց մինչև 1620,5 դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ոսկին երկուշաբթի էժանացել է 0,5 տոկոսով եվրոպական իշխանությունների՝ տարածաշրջանի պարտքային խնդիրների լուծման ուղղությամբ արվող քայլերի վերաբերյալ լավատեսության ֆոնի ներքո, ինչը կրճատել է մետաղի՝ որպես ավելի հուսալի ակտիվի գինը:
Ընթացիկ շաբաթ համաշխարհային ներդրողների ուշադրության կենտրոնում կլինեն Իտալիայի և Իսպանիայի կողմից մարման տարբեր ժամկետներով պարտքային արժեթղթերի տեղաբաշխումները:

Միաժամանակ ոսկու գնի աճը սահմանափակելուն օգնում է համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի բարձրացումը: Տեղական ժամանակով 13:06-ի դրությամբ դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր վեց երկրների զամբյուղի նկատմամբ բարձրացել է 0,05 տոկոսով՝ մինչև 81,02 կետը:
«Օրվա ընթացքում ոսկու արժեքը կարող է տատանվել 1604-1623 դոլարի միջակայքում»,- Ռոյթերս գործակալույթունը ներկայացնում է UBS AG-ի վերլուծաբան Վան Թաոյի (Wang Tao) կարծիքը:

2011 թվականին ոսկու գների թանկացումը կազմել է գրեթե 10 տոկոս: Արդյունքում մետաղի արժեքի աճի տասնմեկամյա ժամանակահատվածն ամենաշարունակականն է, գոնե 1920 թվականից:
Ոսկու, որը ներդրողների կողմից դիտարկվում է անկայուն արժույթների և ընկերությունների՝ լուրջ տատանումների ենթարկվող բաժնետոմսերի հուսալի այլընտրանք, արժեքի պահպանման հիմնական գործոններն են Եվրոպայի պարտքային ճգնաժամը և տարբեր երկրների գնաճի արագացումը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post