Fitch-ը չի ծրագրում 2012 թ.-ին նվազեցնել Ֆրանսիայի «ААА» վարկանիշը. գործակալություն

10.01.2012 19:11
Fitch-ը չի ծրագրում 2012 թ.-ին նվազեցնել Ֆրանսիայի «ААА» վարկանիշը. գործակալություն

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը չի ծրագրում 2012 թ.-ին նվազեցնել Ֆրանսիայի սուվերեն վարկային վարկանիշը, հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը՝ հղում անելով գործակալության ներկայացուցչի հայտարարությանը:

Դեկտեմբերին գործակալությունը հաստատեց Ֆրանսիայի վարկանիշը «ААА» մակարդակում՝ «բացասական» կանխատեսմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եվրագոտում ցնցումների բացակայության դեպքում Fitch-ը չի փոխի Ֆրանսիայի «բացասական» կանխատեսումը մինչև 2013 թվականը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Վերջերս վարկանիշային գործակալության գործողությունները սրել են շուկայի շահարկումները Եվրոպայի մեծությամբ երկրորդ տնտեսության «ֆինանսական առողջության» շուրջ: Այսպես, բացի Fitch-ից Standard & Poor’s գործակալությունը Ֆրանսիայի վարկանիշը ներառել է նվազման հնարավորությամբ վերանայման ցանկում:

Երկրի կառավարությունն իր կողմից նոյեմբերին ներկայացրել է տնտեսման և բյուջեի լրացուցիչ եկամուտների ստացման ծրագիրը՝ 2012 թ.-ին ՀՆԱ-ի 4,5 տոկոս բյուջեի դեֆիցիտը 2016 թ.-ից զրոյի հասցնելու նպատակով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post