Հայաստանի միջազգային ներդրումային դիրքի բացասական մեծությունը 2011թ.-ի սեպտեմբերին 2,9 տոկոսով ավելացել է՝ հասնելով 6659,8 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. 2011թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ, 2011թ.-ի հունիսի վերջի համեմատ, Հայաստանի միջազգային ներդրումային դիրքը 196,01 մլն դոլարով  (բացարձակ նշանակությամբ) կամ 2,9 տոկոսով ավելացել է և կազմել մինուս 6659,8 մլն դոլար:

Ինչպես ցույց են տալիս Հայաստանի միջազգային ներդրումային դիրքի դրության մասին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, սեպտեմբերի վերջին երկրի արտաքին ակտիվները կազմել են 4851,3 մլն դոլար՝ հաշվետու ժամանակահատվածում ավելանալով 276,48 մլն դոլարով կամ 6,1 տոկոսով:

Ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում պարտավորություններն ավելացել են 4,2 տոկոսով կամ 472,48 մլն դոլարով և սեպտեմբերի վերջին կազմել 11511,1 մլն դոլար:

Դրանցից 5043,42 մլն դոլարը բաժին է հասել ներքին տնտեսության ուղղակի ներդրումներին (2,6%-ով աճ), 17,68 մլն դոլարը՝ պորտֆելային ներդրումներին (7,2%ով աճ) և 6450 մլն դոլարը՝ այլ ներդրումներին (առևտրային վարկեր, փոխատվություններ), որոնք աճել են 5,6 տոկոսով:
Հայաստանի միջազգային ներդրումային դիրքը (ՀՀ ՄՆԴ) վիճակագրական հաշվետվություն է, որտեղ ցուցադրվում է որոշակի ժամանակահատվածի սկզբում և վերջում ֆինանսական ակտիվների պաշարների և պարտավորությունների մակարդակը:

Միաժամանակ հաշվետվության մեջ արտացոլվում են բոլոր այն փոփոխությունները, որոնք իրականացվել են որոշակի ժամանակահատվածում՝ ֆինանսական գործառնությունների, գների, փոխարժեքի փոփոխման և այլ փոփոխությունների հաշվին: ՀՀ ՄՆԴ-ն սերտորեն կապված է վճարային հաշվեկշռի հետ: Հայաստանի վճարային հաշվեկշռի ֆինանսական հաշվետվության մեջ գրանցվում են այն բոլոր գործառնությունները, որոնք կապված են արտաքին ակտիվների և պարտավորությունների հետ:

Հետևաբար, այդ գործառնություններն իրենց ազդեցությունն ունեն արտաքին ակտիվների և պարտավորությունների պաշարների վրա, որոնք արտացոլվում են ՀՀ ՄՆԴ-ում: Միաժամանակ գոյություն ունեն այլ գործոններ (գների, փոխարժեքի փոփոխություններ), որոնք ժամանակի ընթացքում ակտիվների և պարտավորությունների արժեքների փոփոխման են հանգեցնում: Այդ փոփոխությունները նույնպես արտացոլվում են ՀՀ ՄՆԴ-ում: ՀՀ ՄՆԴ-ն արտացոլում է տնտեսության արտաքին ֆինանսական ակտիվների և պարտավորությունների պաշարները, իսկ ՀՀ վճարային հաշվեկշռի ֆինասնական հաշիվը՝ այդ ակտիվների և պարտավորությունների (որոշակի ժամանակահատվածի հոսքեր) հետ իրականացված գործառնությունները: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img