Հայաստանում 2011 թ. պարենամթերքի միջին տարեկան գնաճը կազմել է 12,3%

11.01.2012 16:49
Հայաստանում 2011 թ. պարենամթերքի միջին տարեկան գնաճը կազմել է 12,3%

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Պարենամթերքի միջին տարեկան գնաճը Հայաստանում 2011 թվականին կազմել է 12,3 տոկոս, հայտնեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության գների և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

«Գնաճի միջին տարեկան ցուցանիշը 2011 թվականի հունվար-դեկտեմբերին, 2010 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ, կազմել է 7,7 տոկոս: Այս ժամանակահատվածում սպառողական ապրանքների գներն աճել են 12,3 տոկոսով, ոչ պարենային մթերքներինը՝ 3,4 տոկոսով, ծառայությունների սակագներինը՝ 3,6 տոկոսով»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա:

Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի գնաճը 2011 թվականի դեկտեմբերին, 2010 թվականի դեկտեմբերի համեմատ, կազմել է 4,7 տոկոս, ընդ որում, սպառողական ապրանքների գներն աճել են 6,1 տոկոսով, ոչ սպառողական ապրանքների գները՝ 4,3 տոկոսով, իսկ ծառայությունների սակագներինը՝ 2,9 տոկոսով:

Խոսելով առանձին ապրանքախմբերի գնաճի մասին՝ Մարտիրոսյանն ասաց, որ 12-ամսվա ժամանակահատվածում ամենաբարձր գնաճն արձանագրվել է շաքարավազի գծով՝ 35,4 տոկոս:

«Սուրճի, թեյի և կակաոյի ապրանքախմբում գնաճը կազմել է 18,9 տոկոս, մսամթերքի գներն ավելացել են 12,7 տոկոսով, հրուշակեղենի գները՝ 12,9 տոկոսով, կաթնամթերքինը՝ 6,9 տոկոսով, ձկնեղենի գները՝ 1,6 տոկոսով, հացամթերքի գները՝ 2,3 տոկոսով, ոգելից խմիչքների և ծխախոտի գները՝ 2,2 տոկոսով, իսկ ոչ ալկոհոլային ըմպելիքներինը՝ 1,7 տոկոսով»,- ասաց նա:

Բաժնի պետը միաժամանակ հայտնեց նաև, որ տվյալ ժամանակահատվածում գնանկում է նկատվել այնպիսի ապրանքախմբերում, ինչպես հավկիթը (0,3%), միրգը (12,3%), բանջարեղենը և կարտիոֆիլը (1%):

Անդրադառնալով նախորդ տարվա վերջին ամսվա ցուցանիշներին՝ Մարտիրոսյանը նշեց, որ 2011 թվականի դեկտեմբերինմ, նոյեմբերի համեմատ, երկրում գրանցվել է 2,5 տոկոսանոց գնաճ, այդ թվում, սպառողական ապրանքների գներն աճել են 4,8 տոկոսով, ոչ սպառողական ապրանքների գները՝ 0,5 տոկոսով, ծառայությունների գները՝ 0,1 տոկոսով:

«Դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, գնաճ է արձանագրվել 13 ապրանքախմբերից 12-ում, գնանկում է նկատվել միայն շաքարավազի գծով՝ 1,2 տոկոս»,- ասաց նա:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանի գնաճը 2011 թվականին ծրագրված է եղել 4 տոկոս մակարդակով (±1,5%): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post