ՀՀ ԿԲ զուտ ներքին ակտիվները նոյեմբերին ավելացել են 14,7%՝ հասնելով 143,3 մլրդ դրամի

12.01.2012 16:17
ՀՀ ԿԲ զուտ ներքին ակտիվները նոյեմբերին ավելացել են 14,7%՝ հասնելով 143,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ զուտ ներքին ակտիվները 2011 թ.-ի նոյեմբերին կազմել են շուրջ 143,3 մլրդ դրամ ՝ հոկտեմբերի համեմատ ավելանալով 14,7 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:
Տվյալների համաձայն՝ կառավարության նկատմամբ ԿԲ պահանջները հաշվտու ժամանակահատվածում կազմել են -82,5 մլրդ դրամ՝ հոկտեմբերի -91,9 մլրդ դրամի համեմատ: Միաժամանակ նոյեմբերի ընթացքում առևտրային բանկերի նկատմամբ ԿԲ պահանջներն ավելացել են 8,5 տոկոսով և ամսվա վերջին կազմել ավելի քան 99,6 մլրդ դրամ, այլ պահանջներն ավելացել  են 1 տոկոսով և կազմել ավելի քան 126,2  մլրդ դրամ։

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ,  նոյեմբերին զուտ միջազգային պահուստները կազմել են շուրջ 447,7 մլրդ դրամ՝ 1,9 տոկոսով կրճատվելով հոկտեմբերի համեմատ, իսկ փողի բազան կազմել է 591,1  մլրդ դրամ՝ 1,6 տոկոսով ավելանալով անցած ամսվա համեմատ ($1-387,04 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post