NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առքուվաճառքի ծավալը դեկտեմբերին ավելացել է 30,26 %-ով՝ հասնելով 82,4 մլն դոլարի

12.01.2012 16:51
NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առքուվաճառքի ծավալը դեկտեմբերին ավելացել է 30,26 %-ով՝ հասնելով 82,4 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առքուվաճառքի համախառն ծավալը 2011 թ.-ի դեկտեմբերին կազմել է շուրջ 82,4 մլն դոլար կամ ավելի քան 31,6 մլրդ դրամ:

NASDAQ OMX Արմենիա բորսայի ամփոփ տեղեկատվության հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն՝ նոյեմբերի համեմատ այդ ցուցանիշն ավելացել է 30,26 տոկոսով, այսինքն՝ շուրջ 19,2 մլն դոլարով կամ շուրջ 7,4 մլրդ դրամով: Միաժամանակ դեկտեմբերին իրականացված գործարքների ընդհանուր թիվը, նոյեմբերի համեմատ, կրճատվել է 0,6 տոկոսով՝ ամսվա արդյունքում կազմելով 536 գործարք:

Դեկտեմբերի ընթացքում NASDAQ OMX Արմենիա բորսայում իրականացված գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է դեկտեմբերի 30-ին՝ շուրջ 10,6 մլն դոլար, իսկ նվազագույն ծավալը՝ դեկտեմբերի 22ին՝ ավելի քան 1,5 մլն դոլար:

Հաշվետու ժամանակահատվածում NASDAQ OMX Արմենիա բորսայում եվրոյով որևէ գործարք չի իրականացվել:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:
2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առքուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին:

NASDAQ OMX Արմենիա բորսայում իրականացված գործարքների արդյունքում դեկտեմբերին ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 1 դոլարի դիմաց 383,6 դրամ: (1 դոլարը 387,04 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post